News - Announcements - Updates

Երիտասարդ գիտաշխատողների 37-րդ գիտական նստաշրջան: Դիմումներն ընդունվում են

ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի երիտասարդ գիտաշխատողների խորհուրդը 2016 թ. հուլիսի 1-3-ը կազմակերպում է հերթական` XXXVII գիտական նստաշրջանը՝ նպատակ հետապնդելով երիտասարդ պատմաբանների տեսանկյունից բացահայտել Հայոց պատմության հին, միջին, նոր և նորագույն ժամանակաշրջանների պատմության տարբեր հիմնախնդիրները:
Գիտաժողովին կարող են մասնակցել մինչև 35 տարեկան պատմաբանները: Մասնակցել ցանկացողները պետք է մինչև ս./թ. հունիսի 10-ը զեկուցման հիմնադրույթն ուղարկեն This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it. էլ. փոստին, կամ էլ ներկայացնեն Ինստիտուտի գիտքարտուղար Հակոբ Մուրադյանին կամ Երիտասարդ գիտաշխատողների խորհրդի նախագահ Համո Սուքիասյանին:
Հիմնադրույթը պետք է լինի 200-250 բառ: Տառատեսակը հայերենի դեպքում` Sylfaen, այլ լեզուների պարագայում` Times New Roman: Զեկուցման համար տրամադրվելու է մինչև 15 րոպե: Գիտական աստիճան չունեցողները պարտադիր պետք է ներկայացնեն երաշխավորական գրություն գիտական ղեկավարից կամ գիտական (գիտակրթական) հաստատության համապատասխան մասնագիտական ստորաբաժանման կողմից: Տեխնիկական չափանիշներին չբավարարող աշխատանքները չեն ընդունվի:
Լավագույն զեկուցումները կտպագրվեն ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի «Հայոց պատմության հարցեր» հանդեսի 17-րդ համարում:
ՀՀ ԳԱԱ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ
ԵՐԻՏԱՍԱՐԴ ԳԻՏԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ
Chat Conversation End