|
Հարությունյան Մարինե, Մշակութային կյանքն Արցախում 1639-1736 թթ., Եր.: ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ, 2018, 244 էջ: Աշխատությունում ներկայացվում է Արցախի մշակույթի պատմությունը, որն ընդգրկում է XVII դ. երկրորդ կեսից մինչև XVIII դ. սկիզբը ընկած ժամանակահատվածը: Անտիպ ձեռագրերի, տպագիր սկզբնաղբյուրների, վավերագրերի, պարբերական մամուլի նյութերի և գրականության հիման վրա ներկայացվում են Արցախի մշակույթի ճյուղերի՝ գրչության արվեստի, գիտակրթական կյանքի, կերպարվեստի (մանրանկարչություն և զարդանկարչություն), Ճարտարապետության (եկեղեցաշինություն, բնակելի տների ձևեր, կամրջաշինություն), քանդակագործության, դեկորատիվ-կիրառական արվեստի՝ գորգագործության, ասեղնագործության, ժանեկագործության արծաթագործության, ոսկերչության, ակնագործության, փայտագործության վերաբերյալ արժեքավոր տեղեկություններ: Աշխատությունը նախատեսված է պատմաբանների, գրականագետների, արվեստագետների և ընթերցողների լայն շրջանակների համար: |
|
Հայաստանի Կարմիր խաչի ընկերության գործունեությունը 1920-1930-ական թվականներին (Փաստաթղթերի և նյութերի ժողովածու)/Կազմող՝ Ս. Ռ. Ավետիսյան, Եր.: ՀՀ ԳԱԱ պատմ. ինստ., 2018, 408 էջ: Ժողովածուում հրատարակվող փաստաթղթերը լուսաբանում են 1920-1930-ական թվականներին Հայաստանի Կարմիր խաչի ընկերության իրականացրած մարդասիրական գործունեությունը, հարաբերությունները արտասահմանյան մասնաճյուղերի և իշխանությունների միջև, ինչպես նաև՝ համագործակցությունն Ամերկոմի, Անգլկոմի և ՀՕԿ-ի հետ: Փաստաթղթերի գերակշիռ մասը հրատարակվում է առաջին անգամ: |
|
Ազիզբեկյան Ռուբեն, Գագաուզյան հարցը (պատմություն և արդիականություն), Եր.: ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ, 2018, 244 էջ: Սույն մենագրությունն ըստ էության հանդիսանալով հեղինակի կողմից 2016 թ. հրատարկված «Մերձդնեստրյան հակամարտությունը (պատմություն և արդիականություն)» աշխատության օրգանական շարունակությունը, վերաբերում է Մոլդովայում և տարածաշրջանում որոշակի լարվածություն առաջացնող մեկ այլ պայթունավտանգ խնդրի՝ Գագաուզյան հարցին, որն ի տարբերություն ԽՍՀՄ փլուզման հետևանքով հետխորհրդային տարածքում ծագած ղարաբաղյան, մերձդնեստրյան, աբխազական և հարավօսեթական հակամարտությունների մի շարք պատճառներով չի ստացել միջազգային լայն հնչեղություն՝ մնալով «ստվերում»: Վեր են հանված Գագաուզյան հարցի ծագման պատմական նախադրյալները, խնդրի էությունն ու առանձնահատկությունները, ներկայացված են մոլդովա-գագաուզյան հակասությունների խորացման ու Գագաուզիա Ինքնավար-Տարածքային Կազմավորման շուրջ ծավալված աշխարհաքաղաքական գործընթացները XX դ. վերջից մինչև մեր օրերը: Աշխատանքը հասցեագրված է «Միջազգային հարաբերություններ» մասնագիտության կրթական ծրագրերի ուսանողներին, պատմաբաններին, քաղաքագետներին, միջազգայնագետներին և կոնֆլիկտաբաններին: |
|
Պատմության ինստիտուտ – 75 /խմբ. խորհուրդ՝ Ա. Մելքոնյան, Կ. Խաչատրյան, Ա. Խառատյան և ուրիշներ/. - Եր.: Պատմ. ինստ., 2018. - 293 էջ + 2 մամուլ նկար: Աշխատությունում արխիվային վավերագրերի, ինստիտուտի տարեկան հաշվետվությունների, փաստագրական այլ նյութերի և պատմագիտական գրականության հիման վրա ի մի է բերվում Հայաստանի ԳԱ համակարգում Պատմության ինստիտուտի 75 տարիների գիտական, գիտակազմակերպչական և գիտակրթական գործունեությունը: Գրքում տեղ է գտել ինստիտուտի աշխատակիցների հեղինակած մենագրությունների, կոլեկտիվ ուսումնասիրությունների, ինչպես նաև ինստիտուտի հրատարակած աշխատությունների, մատենաշարերի, փաստաթղթերի և նյութերի ժողովածուների մատենագիտությունը: Հասցեագրված է հայագետներին և ընթերցող լայն շրջաններին: |