Նորություններ - Հայտարարություններ - Թարմացումներ

Գրքի շնորհանդես

2024 թ․ապրիլի 19-ին Մեծի Տանն Կիլիկո Արամ Ա կաթողիկոսի հովանու ներքո Ջբեյլի «Թռչնոց Բույն» հաստատությունում տեղի ունեցավ որբանոցի ստեղծման 100-ամյակին նվիրված «Հայոց ցեղասպանությունը և հայ որբերը» կլոր սեղան-քննարկման նյութերի ժողովածուի շնորհանդեսը։
 

ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի Միջին դարերի պատմության բաժնի արձագանքը Սմբատ Հովհաննիսյանի «Հայոց պատմության 7-րդ դասարանի դասագրքի վերաբերյալ» բաժնի նկատառումների կապակցությամբ

Դասագրքի հեղինակ պ.գ.թ., դոցենտ Սմբատ Հովհաննիսյանը ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի Միջին դարերի պատմության բաժնի դիտարկումներին, նկատառումներին պատասխանելիս, հաճախ ոչ հիմնավոր փաստեր բերելով, առաջնորդվում է ժխտողական մոտեցմամբ:

Զարմանալիորեն, հեղինակն ակնհայտ մասնագիտական բացթողումները, թերացումներն ու սխալներն ամեն անգամ անվանում է վրիպակներ։ Սմբատ Հովհաննիսյանի պատասխաններն անհամոզիչ են ու խուսափողական: Հեղինակը դիտարկումներն անհարկի համարել է սուբյեկտիվ: Հնարավոր չէ, որ մի ամբողջ մասնագիտական բաժնի կարծիքը լինի սուբյեկտիվ, իսկ Սմբատ Հովհաննիսյանի, ի դեպ, ոչ Հայոց պատմության և դասագիրքն ընդգրկող պատմաշրջանների մասնագետի պատասխանը՝ օբյեկտիվ:

Սմբատ Հովհաննիսյանի անզիջում մոտեցումն ու համառությունը, ինչպես նաև մասնագիտական գնահատականների նկատմամբ անհամապատասխան արձագանքները հետագա բանավեճ-քննարկումներն անիմաստ են դարձնում:

Հետևաբար, վերահաստատում ենք՝ «Հայոց պատմություն» 7-րդ դասարանի դասագիրքը պետք է հանվի շրջանառությունից:

 

ՀՀ ԳԱԱ Միջին դարերի պատմության բաժին