Նորություններ - Հայտարարություններ - Թարմացումներ

«ՍՈՒՐԻՈՅ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻ ՊԱՏՄՈՒԹԻՒՆԸ 1946-1970 թթ.» գիրքի շնորհահանդէսը Պէյրութի եւ Հալէպի մէջ

14 յունուար 2019-ին, երեկոյեան ժամը 7:30-ին, «Ազդակ»-ի «Փիւնիկ» սրահին մէջ տեղի ունեցաւ շնորհահանդէսը «Սուրիոյ հայ համայնքի պատմութիւնը 1946-1970» աշխատութեան, որուն հեղինակն է Հայաստանի Հանրապետութեան Գիտութիւններու ազգային ակադեմիայի սփիւռքի եւ գաղթօճախներու բաժինի գիտաշխատող պատմական գիտութիւններու թեկնածու Անի Ֆիշենկճեանը:

Բացման խօսքով հանդէս եկաւ «Ազդակ»-ի երիտասարդ աշխատակիցներէն Նանի Գալուստեան: 

ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ` ՆՎԻՐՎԱԾ ՀԱՅՈՑ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԻՆ

Սույն թվականի հունվարի 9-18-ը ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը Մեծի տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան հայագիտական դասընթացների ունկնդիրների համար հանդես եկավ Հայոց պետականության պատմության հիմնախնդիրներին նվիրված դասախոսություններով։

ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՆԻՍՏ՝ ՆՎԻՐՎԱԾ ՀՀ ԳԱԱ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ 75-ԱՄՅԱԿԻՆ

2018 թվականի դեկտեմբերի 26-27-ը տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի 75-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումներ:

Դեկտեմբերի 26-ին մեկնարկեց Երիտասարդ գիտաշխատողների խորհրդի XXXIX գիտական նստաշրջանը՝ նվիրված պատմության ինստիտուտի հիմնադրման 75-ամյակին: Զեկուցումներով հանդես եկան ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի աշխատակիցներ պ.գ.թ. Համո Սուքիասյանը, պ.գ.թ. Գոռ Երանյան, պ.գ.թ. Մարիամ Գրիգորյանը, Վահե Սարգսյանը, Հարություն Խուդանյանը, Լիանա Նազարյանը, Գայանե Ղազարյանը և Նարինե Հարությունյանը:

Դեկտեմբերի 27-ին ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի նիստերի դահլիճում մեկնարկեց հոբելյանական նիստը, որի շրջանակներում տեղի ունեցավ «Պատմության ինստիտուտ–75» գրքի շնորհանդեսը և «Պատմության ինստիտուտ–60» ֆիլմի ցուցադրությունը:

ՆՈՐ ԳՐՔԵՐ

Աշոտ Մելքոնյան, Հայոց պատմության ակնարկներ Եր.: ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ, 2018, 294 էջ:

Ձեռնարկը ներկայացնում է «Հայոց պատմության» ակնարկը` հնագույն ժամանակներից մինչև XX դ. վերջը: Գրքում տեղ են գտել Հայաստանի պատմության առավել կարևոր և հանգուցային խնդիրների վերաբերյալ վերջին տասնամյակներին հայ պատմագիտության մոտեցումները:

 

 


Արմեն Մարուքյան, Հայոց ցեղասպանության պատմության հիմնահարցեր, Եր.: ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ, 2018, 95 էջ:

Աշխատության մեջ ներկայացվում և քննարկվում են Հայոց ցեղասպանության պատմության մի շարք առանցքային հիմնահարցեր: Համակողմանի ուսումնասիրության են ենթարկվել հայերի ցեղասպանության հանցավոր մտադրության, Մեծ եղեռնի իրագործման փուլերն ու հայերի ինքնապաշտպանական  մարտերը, անդրադարձ է կատարվել թուրքական և հետագայում նաև ադրբեջանական իշխանությունների կողմից արդեն արևելահայության ադրբեջանահայության նկատմամբ ցեղասպան քաղաքականության շարունակության հարցերին: Հայկական հարցը դիտարկվել է միջազգային  պայմանագրերի ու փաստաթղթերի լույսի ներքո, արծարծվել են ոչ միայն Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման, այլև այդ հանցագործության հետևանքների հաղթահարման, հատուցման հիմնահարցերն ու հն արավորությունները:

Համաժողով` «Խորհրդային պետականություն. պատմություն և արդիականություն» թեմայով։

Դեկտեմբերի 21-ին Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում տեղի ունեցավ համաժողով «Խորհրդային պետականություն. պատմություն և արդիականություն» թեմայով։

ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ «ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԳԻԾԱԿԱՆ ՄԱՄՈՒԼԸ 1920-ԱԿԱՆ ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ» ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ

Ս. թ. դեկտեմբերի 14-ին Եղիշե Չարենցի տուն-թանգարանում տեղի ունեցավ պատմական գիտությունների թեկնածուներ Համո Սուքիասյանի և Նարինե Երանոսյանի «Խորհրդային Հայաստանի երգիծական մամուլը 1920-ական թվականներին» գրքի շնորհանդեսը: