Ռումինիայի ակադեմիայի փոխնախագահ, պատմաբան, պրո‎‎ֆեսոր Վիկտոր Սպինեյի այցը Հայաստան

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի և Ռումինիայի ակադեմիայի միջև գիտական համագործակցության ծրագրերի շրջանակներում ս.թ. օգոստոստ 9-19-ը Հայաստանում էր Ռումինիայի ակադեմիայի փոխնախագահ, պատմաբան, հնագետ պրո‎‎ֆեսոր Վիկտոր Սպինեյը:

Նա գիտական հետազոտություններ կատարեց Մ. Մաշտոցի անվան Մատենադարանում և Հայաստանի այլ գիտահետազոտական հաստատություններում: Պրո‎ֆ. Վ. Սպինեյը միջնադարագետ է և մասնագիտացել է մասնավորապես մոնղոլական տիրապետության շրջանում ռումինա-մոնղոլական, հայ-մոնղոլական հարբերությունների պատմության հարցերով:
ՀՀ ԳԱԱ փոխնախագահ, ակադեմիկոս Յուրի Շուքուրյանի, ԳԱԱ միջազգային կապերի վարչության պետ Գագիկ Էվոյանի, ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանի, Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանի հետ հանդիպումների ժամանակ քննարկվեցին հայ-ռումինական գիտական համագործակցության նոր ծրագրեր£ Ռումինացի գիտնականն այցելեց Հայաստանի տեսարժան վայրեր և թանգարաններ: