Կյանքից հեռացավ ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի երկարամյա աշխատակից, Հին դարի պատմության բաժնի վարիչ, պ.գ.դ. Էդուարդ Դանիելյանը։

Էդուարդ Դանիելյանի գիտական հետաքրքրությունների ոլորտում Հայոց հին և միջնադարյան պատմության հիմնահարցերն էին` կապված Հայկական լեռնաշխարհում հայ ժողովրդի տեղաբնիկության, ավելի քան հինգհազարամյա հայկական պետականության, պատմական աշխարհագրության ու տիեզերաբանական պատկերացումների, քրիստոնեության, հայ-իրանական ու հայ-բյուզանդական հարաբերություների և բազում այլ հարցերի հետ: 2015 թվականից նա «Հիմնարար հայագիտություն» (Fundamental Armenology) անգլալեզու էլեկտրոնային հանդեսի հիմնադիրն ու գլխավոր խմբագիրն էր, ավելի քան 200 աշխատությունների հեղինակ:

Էդուարդ Դանիելյանի անունը միշտ վառ կմնա ինստիտուտի և հայրենի երկրի հայագետների սրտերում։