ՎԼԱԴԻՄԻՐ ԲԱՐԽՈՒԴԱՐՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 90-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

Սեպտեմբերի 22-ին տեղի ունեցավ անվանի պատմաբան, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Վլադիմիր Բախշիի Բարխուդարյանի ծննդյան 90-ամյակին նվիրված միջոցառումների շարք:

 


Օրակարգում՝

Ժամը 10:00–ին՝ ծաղիկների խոնարհում ակադեմիկոս Վլ. Բարխուդարյանի շիրիմին Երևանի քաղաքային պանթեոնում

Ժամը 11:00–ին՝ ակադեմիկոս Վլ. Բարխուդարյանի անվան սրահի բացում (Պատմության ինստիտուտ):

Ժամը 14:00–ին՝ Վլ. Բարխուդարյանի ծննդյան 90-ամյակին նվիրված նիստ (ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճ)

Բացման խոսք՝ ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Ռ. Մարտիրոսյան

Ողջույնի խոսք՝ ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս քարտուղար Յու. Սուվարյան

Զեկուցող՝ ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Ա. Մելքոնյան. «Ակադեմիկոս Վլադիմիր Բարխուդարյանի կյանքն ու գիտական գործունեությունը»

Գրքերի շնորհանդես

• Ակադեմիկոս Վլադիմիր Բարխուդարյան-90 (նյութերի ժողովածու), Եր., 2017:
• Բարխուդարյան Վ.Բ., Ֆեոդալական հողատիրությունը Հայաստանում 9-11-րդ դդ., Եր., 2017:
• Ֆիլմի ցուցադրում՝ «Մի կյանքի պատմություն. Վլադիմիր Բարխուդարյան» (Պատմության ինստիտուտի նիստերի դահլիճ)

ԳԻՏԱԺՈՂՈՎ (15:00-17:00)

Զեկուցումներ
Գևորգ Ստեփանյան, պ.գ.դ., պրոֆ., ՀՀ ԳԱԱ ՊԻ
Շամախիի թեմական դպրոցի պատմությունից
Արծվի Բախչինյան, բ.գ.թ., ՀՀ ԳԱԱ ՊԻ
Հայերի ներկայությունը Օվկիանիայում
Էլիզաբեթ Թաջիրյան, ՀՀ ԳԱԱ ՊԻ
Աղդոլոների պատկերասրահը Վենետիկում, 17-րդ դար
Վահրամ Ղարախանյան, պ.գ.թ., ՀՀ ԳԱԱ ՊԻ
Հայ-հրեական առնչությունները, պատմական ակնարկ. վաղ ժամանակներից մինչև մեր օրերը
Սեդա Օհանյան, պ.գ.թ., ՀՀ ԳԱԱ ՊԻ
Բաղդադի քրիստոնյա համայնքների դպրոցները 19-րդ դարի 2-րդ կեսին
Քնարիկ Ավագյան, պ.գ.թ., ՀՀ ԳԱԱ ՊԻ
ԱՄՆ-ի հայերը հայ-ռուսական հարաբերությունների համատեքստում 19-րդ դ. վերջ-20-րդ դ. սկիզբ
Հովհաննես Ալեքսանյան, պ.գ.թ., դոցենտ, ՀՀ ԳԱԱ ՊԻ, ԵՊՀ 
Հայերը Լեհաստանում և Մերձբալթյան հանրապետություններում արդի փուլում
Վահե Սարգսյան, պ.գ.թ., ՀՀ ԳԱԱ ՊԻ
Ջավախահայության դիրքորոշումը 1991 թ. մարտի 17-ի ԽՍՀՄ պահպանման վերաբերյալ հանրաքվեի նկատմամբ