Երիտասարդ գիտաշխատողների խորհուրդը համախմբում է ինստիտուտի մինչև 35 տարեկան աշխատակիցներին: Խորհուրդը զբաղվում է ինստիտուտի երիտասարդ աշխատակիցների մասնակցությամբ գիտաժողովների կազմակերպման և նրանց գիտական աշխատանքների հրատարակման խնդիրներով: Երիտասարդ գիտաշխատողների հոդվածները հիմնականում հրատարակվում են Պատմության ինստիտուտի “Հայոց պատմության հարցեր” ամենամյա ժողովածուի էջերում: Ինստիտուտի երիտասարդ աշխատակիցներից շատերն իրենց հոդվածները հրապարակել են հենց այս հանդեսում: Ժողովածուն ներառում է Հայոց պատմության բոլոր ժամանակաշրջաններին առնչվող հարցեր: Երիտասարդ գիտաշխատողների մասնակցությամբ կազմակերպվել և կազմակերպվում են զանազան գիտաժողովներ ինչպես Երևանում, այնպես էլ Հայաստանի զանազան մարզերում: Առ այսօր հրատարակվել են “Հայոց պատմության հարցեր” հանդեսի 9 համարներ: Այժմ խորհուրդը նախապատրաստում է երիտասարադ գիտաշխատողների հերթական նստաշրջանը:
Երիտասարդ գիտաշխատողների խորհրդի հետ կապ հաստատելու համար կարող եք դիմել Պատմության ինստիտուտի Միջին դարերի պատմության բաժնի գիտաշխատող, խորհրդի նախագահ, պ.գ.թ. Արտակ Մաղալյանին: