Հոկտեմբերի 28-ին ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտում տեղի ունեցավ «Օտարազգի հայագետների ավանդը Հայաստանի հին և միջնադարյան պատմության ուսումնասիրության բնագավառում» խորագիրը կրող միջազգային գիտաժողովը: Գիտաժողովում քննության առնվեց օտարազգի հայագետների դերը հայոց հին և միջնադարյան պատմության, Հայաստանի պատմական աշխարհագրության, հայկական մշակույթի և քաղաքակրթական արժեքների, ինչպես նաև տարաբնույթ այլ հարցերի հետազոտման գործում, ներկայացվեց նրանց ուսումնասիրությունների նշանակությունը արդի հայագիտության մեջ: