|
Մելքոնյան Աշոտ, Ցեղասպանություն և հայրենազրկում. ճանաչումից՝ հատուցում (հոդվածներ և հարցազրույցներ), Եր.:, «Զանգակ» հրատ., 2015, 440 էջ: Գրքում տեղ են գտել Հայոց ցեղասպանության վերաբերյալ տարբեր լեզունեով հեղինակի ինչպես հրատարակած, այնպես էլ անտիպ հոդվածները, զեկուցումները և հարցազրույցները: Հայոց Մեծ եղեռնի հետևանքների վերացման, այն է՝ հատուցման հասնելու տեսանկյունից կարևորվում է միջազգային օրենսդրության մեջ հայրենազրկում հասկացության ձևակերպման անհրաժեշտությունը, այդ հարցում համահայկական և պետական հայեցակարգի ստեղծումը: |
![]() |
Երանյան Գոռ, Հայ ընտանիքի անդամների միջին թվաքանակն ըստ XV դ. ձեռագրերի հիշատակարանների(Վասպուրականի օրինակով), Երևան, 2015, 99 էջ: |
![]() |
Խաչատրյան Կ., Սուքիասյան Հ., Բադալյան Գ., Խորհրդային Հայաստանի և ԼՂԻՄ-ի տարածքային կորուստները 1920-1930-ական թվականներին, Երևան, 2015, էջ |
![]() |
Մարուքյան Արմեն, Հայոց ցեղասպանության նյութական հետևանքների հաղթահարման հիմնահարցը, Երևան, 2015, 135 էջ: Աշխատությունում ներկայացված է թուրքական պետության կողմից ցեղասպանության իրագործմամբ, հայկական համայնքային կալվածքների բռնագրավմամբ հայ ժողովրդին հասցված նյութական վնասների ամփոփ պատկերը: |
![]() |
Գուլակյան Հասմիկ, Չյուրացված դասեր/հրապարակախոսություն/, Երևան, 2015, 384 էջ: Ժողովածուի մեջ ամփոփված են հիմնականում «Ակունք» ռադիոհանդեսի («Վէմ» ռադիոկայան, FM 101,6, 2015 թ. հունիսից՝ 91,1) եթերում հեռարձակված Հայոց ցեղասպանության թեմայով նյութերից, որտեղ առանցքային է պահանջատիրության՝ հայրենատիրության հարցը: Վերջինիս հասնելու ճիշտ ճանապարհը, ըստ Հասմիկ Գուլակյանի, ոչ թե միջազգային ատյանների դռներն ընկնելն է, այլ այսօր աներևակայելի թվացող, բայց ամենաիրական ուղին՝ հզորանալը և սեփական ուժերով վերատիրելը հայրենիքի՝ ժամանակավոր բռնագրավված տարածքներին՝ Հայաստանի արևմտյան ու արևելյան հատվածներում… |
![]() |
Խաչատրյան Կարեն, Հայաստանը ԽՍՀՄ ռազմաարդյունաբերական համալիրի համակարգում (1922-1991 թթ.), Երևան, 2015, 345 էջ: Մենագրությունում առաջին անգամ հայ պատմագրության մեջ ԽՍՀՄ ռազմաարդյունաբերական համալիրի (ՌԱՀ) ստեղծման և փուլային զարգացման պատմության ընդհանուր համատեքստում բացահայտվում է Հայաստանի երկրորդ (խորհրդային) հանրապետության արդյունաբերության և գիտության ներ-դրումը ԽՍՀՄ ՌԱՀ–ում խորհրդային ամբողջ ժամանակաշրջանում: Ցույց է տրվում Խորհրդային Հայաստանում իրականացված ռազմապաշտպանական միջոցառումների նշանակությունը հանրապետության պաշտպանունակության ամրապնդման և անվտանգության ապահովման գործում: |
![]() |
Սահակյան Ռուբեն, Արևմտյան Հայաստանի ռազմաքաղաքական և վարչատնտեսական իրավիճակը (1914 թ. հուլիս–1917 թ. փետրվար), Երևան, 2015, 428 էջ: |
![]() |
Խառատյան Ալբերտ, Արևմտահայ մամուլն իր պատմության ավարտին (1900-1922), Երևան, 2015, 354 էջ: |
![]() |
Կոստանդյան Էմմա, Դրվագներ Մաղաքիա արք. Օրմանյանի կյանքից ու գործունեությունից, Երևան, 2015, 341 էջ: |
|
Անդրանիկ Օզանյան – 150 (հոդվածների ժողովածու), Երևան, 2015, 210 էջ: Ժողովածուում ընդգրկված են 2015 թ. փետրվարի 25-ին Երևանում ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի կազմակերպած հանրապետական գիտաժողովում ընթերցված զեկուցումները: Այն նվիրված էր Անդրանիկ Օզանյանի ծննդյան 150-ամյակին: |
![]() |
Սարուխանյան Նորայր, Ակադեմիկոս Աշոտ Հովհաննիսյանի պատմագիտական ժառանգությունը, Երևան, 2015, 285 էջ: |
![]() |
Հովհաննիսյան Արծրուն, Բանակաշինությունը Հայաստանի Երրորդ Հանրապետությունում, Երևան, 2015, 355 էջ: |
![]() |
Բարխուդարյան Վլադիմիր, Ալեքսանյան Հովհաննես, Ռուսաստանի հայ գաղթօջախների պատմություն, Երևան, 2015, 441 էջ: |
![]() |
«Առաջին աշխարհամարտը և հայ ժողովուրդը (պատմություն և արդիական խնդիրներ)» միջազգային գիտաժողովի զեկուցումների ժողովածու, Եր., ՀՀ ԳԱԱ պատմ. ինստ., 2015, 334 էջ: |
![]() |
Նելսոն Ստեփանյան (Նելսոն Ստեփանյանի ծննդյան 100-ամյակին նվիրված գիտական հոդվածների ժողովածու), Երևան, 2015, 164 էջ: |
![]() |
Եսոյան Մյասնիկ, Հայկական հարցը Սիրիայի արաբալեզու մամուլում 1908-1914 թվականներին, Երևան, 2015, 162 էջ: |
![]() |
Գևորգյան Զոհրաբ, Կիլիկիայի հայկական պետությունը միջերկրածովյան առևտրի համակարգում (XIII-XIV դդ.), Երևան, 2015, 272 էջ: Աշխատությունը նվիրված է Կիլիկիայի հայկական պետության միջազգային առևտրա-տնտեսական հարաբերությունների պատմությանը: Քննության են առնված Կիլիկյան Հայաստանի ինչպես սոցիալ-տնտեսական հարաբերություններին, այնպես էլ պետության միջազգային քաղաքական հարաբերություններին առնչվող տարատեսակ խնդիրներ: Ուսումնասիրվել են Կիլիկիայի խոշոր քաղաքներում հանգրվանած օտարերկրյա վաճառականության առևտրային գործունեության բնույթը, նրանց համայնքային կյանքի կազմակերպումը և այլն: Նորովի ներկայացվել են Կիլիկյան Հայաստանի ֆիզիկա և տնտեսա աշխարհագրական բնութագիրը, նրա դիրքն ու նշանակությունն Արևելք-Արևմուտք առևտրային ճանապարհների խաչմերուկում: Հատուկ ուշադրության են արժանացել տնտեսության ու առևտրի ազդեցությունը Կիլիկյան Հայաստանի միջազգային քաղաքական հարաբերությունների վրա և այլ խնդիրներ: |