Նորություններ - Հայտարարություններ - Թարմացումներ

ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ

ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի նիստերի դահլիճում տեղի ունեցավ բելգրադյան «Պեշիչ և որդիներ» հրատարակչատան տնօրեն, լեզվաբան, հրապարակագիր Վեսնա Պեշիչի (Սերբիա) «Կոչիր ինձ Գարուն» (վեպ Հայաստանի և հայերի մասին) գրքի շնորհանդեսը։

Միջոցառումը մեկնարկեց Պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանի բացման խոսքով:

Ողջույնի խոսքով հանդես եկան Սերբիայի պատվոր հյուպատոս Բաբկեն Սիմոնյանը և Աելիտա Դոլուխանյանը:

Վեպը սերբերենից թարգմանել է Բաբկեն Սիմոնյանը: Գրքի նախաբանը գրել է Աելիտա Դոլուխանյանը: