Նորություններ - Հայտարարություններ - Թարմացումներ

Կլոր սեղան-քննարկում

Սույն թվականի հոկտեմբերի 11-ին ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի նիստերի դահլիճում տեղի ունեցավ «Ուծացման հիմնախնդիրները և մարտահրավերներն արդի սփյուռքում» խորագրով կլոր սեղան-քննարկում:

Կլոր սեղան-քննարկումը կազմակերպվել էր ՀՀ ԳԱԱ ՊԻ Սփյուռքի և հայկական գաղթօջախների պատմության բաժնի նախաձեռնությամբ:

Քննարկման սկզբում ողջույնի և բացման խոսքով հանդես եկան ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, պ.գ.դ., պրոֆեսոր Աշոտ Մելքոնյանը, Թուրքիայի հայ կաթոլիկ համայնքի արքեպիսկոպոս Լևոն Զեքյանը,  և ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Յուրի Սուվարյանը։

Կլոր սեղան-քննարկումը վարեց Սփյուռքի և հայկական գաղթօջախների պատմության բաժնի վարիչ Գևորգ Ստեփանայնը:

Սփյուռքի և հայկական գաղթօջախների պատմության բաժնից զեկուցումներով հանդես եկան Կարեն Մկրտչյանը («Ուծացումը՝ որպես XXI դարի հայկական սփյուռքի մարտահրավեր»), Արծվի Բախչինյանը («Ազգային հիշողությունը՝ ուծացած հայերի սերունդների մեջ») և Քնարիկ Ավագյանը («Ուծացման գործընթացը Սփյուռքում սերնդափոխության համատեքստում»):