Նորություններ - Հայտարարություններ - Թարմացումներ

«Արցախյան հիմնախնդիրը արդի քաղաքական գործընթացների հոլովույթում» թեմայով գիտագործնական կոնֆերանս

Նոյեմբրի 26-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նիստերի դահլիճում կայացավ «Արցախյան հիմնախնդիրը արդի քաղաքական գործընթացների հոլովույթում» գիտագործնական կոնֆերանսը, որը կազմակերպել էին Արցախի ԿԳՄՍ-ն և ՀՀ ԳԱԱ պամության ինստիտուտը:

Բացման խոսքով հանդես եկավ ԱՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Բալայանը, մասնակիցներին ողջունեց Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը, ընթերցվեցին ԱՀ նախագահ Ա Հարությունյանի և պետնախարար Ռ. Վարդանյանի ուղերձները: Իր ելույթում Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանը ներկայացրեց արցախյան խնդրի շուրջ ստեղծված ներկա իրավիճակը: Իրենց զեկուցումներում ՀՀ և ԱՀ ճանաչված փորձագետներ Ա. Մանասյանը, Ռ. Սաֆրաստյանը, Ռ. Կարապետյանը, Ա. Իսկանդարյանը, Հ. Նահապետյանը, Լ. Հովհաննիսյանը, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտը ներկայացնող Ա. Մելքոնյանը, Ա. Մարուքյանը, Գ. Ստեփանյանը, լրագրող Ն. Հոխիկյանը և ուրիշնր ներկայացրին արցախյան խնդրի շուրջ օգտակար առաջարկություննր: