Նորություններ - Հայտարարություններ - Թարմացումներ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ ՆՎԻՐՎԱԾ ԲԱՔՎԻ ՀԱՅԵՐԻ ԿՈՏՈՐԱԾՆԵՐԻ 100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ

Ս. թ. սեպտեմբերի 14-ին ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի նիստերի դահլիճում տեղի ունեցավ «Բաքու 1918. Հայերի ցեղասպանության շարունակությունը» խորագրով գիտաժողով՝ ՀՀ  ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանի նախագահությամբ:

 

Գիտաժողովի ընթացքում ներկայացվեց 9 զեկուցում: Զեկույցներով հանդես եկան ՀՀ ԳԱԱ պատմու­թյան ինստիտուտի աշխատակիցներ` Գևորգ Ս. Ստեփանյանը («Հայերի ցեղասպանության շարունակությունը Բաքվի նահանգում 1918-1920 թթ. և թուրք-ադրբեջանական իշխանությունների պատասխանատվությունը») և Արմեն Ց. Մարուքյանը («Բաքվի  հայերի 1918 թ. ջարդերի պատմաիրավական գնահատականը»):

   

Գիտաժողովի ավարտին տեղի ունեցավ քննարկում և արդյունքների ամփոփում: