Նորություններ - Հայտարարություններ - Թարմացումներ

Հանդիպում մեր հայրենակից, նշանավոր սրտաբան-վիրաբույժ Էդուարդ Չարչյանի հետ

Օգոստոսի 19-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը և փոխնախագահ, ակադեմիկոս Յուրի Շուքուրյանը ընդունեցին Ռուսաստանի ԳԱ թղթակից անդամ, Մոսկվայի Պիոտրովսկու անվան վիրաբուժական կենտրոնի աորտայի բաժանմունքի վարիչ, ճանաչված վիրաբույժ, ծնունդով ջավախքցի Էդուարդ Ռաֆայելի Չարչյանին։

Հանդիպմանը մասնակցում էր ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը։ Քննարկվեցին համագործակցության հարցեր։