Նորություններ - Հայտարարություններ - Թարմացումներ

Հուշարձան՝ նվիրված Ապրիլյան պատերազմի հերոսների հիշատակին

Արմավիրի մարզի Մեծամոր ավանում Թերմոռոս ընկերության (գործադիր տնօրեն՝ Խորեն Քոթանջյան) ջանքերով բացվեց հուշարձան՝ նվիրված 2016 թ. ապրիլյան պատերազմի հերոս, մեծամորցի Սաշա Գալստյանի և շուրջ 100 մյուս նահատակների հիշատակին (ճարտարապետ՝ Արթուր Բաղդասարյան)։

ԹԵԿՆԱԾՈՒԱԿԱՆ ԱՏԵՆԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ, ԵՍԱՅԱՆ ՎԱՐԴԱՆ

2019 թ. օգոստոսի 6-ին, ժամը 1400-ին, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտում տեղի կունենա ինստիտուտում գործող ՀՀ ԲՈԿ-ի Հայոց պատմության 004 մասնագիտական խորհրդի նիստ:

ОՐԱԿԱՐԳ

ԵՍԱՅԱՆ ՎԱՐԴԱՆԻ «ՀԱՅ ԲՈՒՐԺՈՒԱԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒԸ ԹԻՖԼԻՍԻ ՆԱՀԱՆԳՈՒՄ 1846-1917 ԹԹ.» ԹԵԿՆԱԾՈՒԱԿԱՆ ԱՏԵՆԱԽՈՍՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ:

Հանրապետական գիտաժողով՝ նվիրված Խորհրդային Հայաստանի հիմնահարցերին։

Ս. թ. հունիսի 24-֊ին Խ. Աբովյանի անվան Հայկական մանկավարժական համալսարանում մեկնարկեց «Հայաստանը 1920-1990 թթ.» գիտաժողովը՝ հանրապետության տարբեր գիտակրթական հաստատությունների մասնագետների մասնակցությամբ:

ԹԵԿՆԱԾՈՒԱԿԱՆ ԱՏԵՆԱԽՈՍՈՒԹՅԱՆ, ՄԱՆՎԵԼՅԱՆ ՍԵՐԳԵՅ

2019 թ. հուլիսի 30-ին, ժամը 1400-ին, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտում տեղի կունենա ինստիտուտում գործող ՀՀ ԲՈԿ-ի Հայոց պատմության 004 մասնագիտական խորհրդի նիստ:

ОՐԱԿԱՐԳ

ՄԱՆՎԵԼՅԱՆ ՍԵՐԳԵՅԻ  «ԿՈՍՏԱՆԴՆՈՒՊՈԼՍԻ ՀԱՅՈՑ ՊԱՏՐԻԱՐՔԱՐԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ 1912-1922 ԹԹ.» ԹԵԿՆԱԾՈՒԱԿԱՆ ԱՏԵՆԱԽՈՍՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ: