Կյանքից հեռացավ ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի երկարամյա աշխատակից, Հին դարի պատմության բաժնի վարիչ, պ.գ.դ. Էդուարդ Դանիելյանը։

Էդուարդ Դանիելյանի գիտական հետաքրքրությունների ոլորտում Հայոց հին և միջնադարյան պատմության հիմնահարցերն էին` կապված Հայկական լեռնաշխարհում հայ ժողովրդի տեղաբնիկության, ավելի քան հինգհազարամյա հայկական պետականության, պատմական աշխարհագրության ու տիեզերաբանական պատկերացումների, քրիստոնեության, հայ-իրանական ու հայ-բյուզանդական հարաբերություների և բազում այլ հարցերի հետ: 2015 թվականից նա «Հիմնարար հայագիտություն» (Fundamental Armenology) անգլալեզու էլեկտրոնային հանդեսի հիմնադիրն ու գլխավոր խմբագիրն էր, ավելի քան 200 աշխատությունների հեղինակ:

Էդուարդ Դանիելյանի անունը միշտ վառ կմնա ինստիտուտի և հայրենի երկրի հայագետների սրտերում։

 

Սփիւռքը Նոր Հորիզոններու Դիմաց. Սփիւռքի Հայուն Ինքնահասկացողութիւնը

Հուլիսի 11-13-ին Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսության Բիքֆայայի Ս. Աստվածածին վանքում (Լիբանան) կայացավ «Սփիւռքը Նոր Հորիզոններու Դիմաց. Սփիւռքի Հայուն Ինքնահասկացողութիւնը» խորագրով հավաքը Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի նախագահությամբ և ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի, Հայաստանից ու Սփյուռքից ժամանած գիտնականների մասնակցությամբ։ Խորհրդաժողովի առաջին նիստում «Հայկական ինքնության ձևավորման ու զարգացման պատմափուլերը» զեկուցումով հանդես եկավ ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը։

Վենետիկի Մխիթարյան միաբանություն-300. միջազգային գիտաժողով

2017թ. հոկտեմբերի 24-25-ը ՀՀ ԳԱԱ Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի նախաձեռնությամբ կազմակերպվում է միջազգային գիտաժողով` նվիրված Վենետիկի Մխիթարյան միաբանության՝ Ս. Ղազար կղզում հասատվելու 300-ամյակին:

Գիտաժողովին ներկայացվող զեկուցումները ներառվելու են հետևյալ մասնագիտական բաժանմունքներում.

2017 թ. հուլիսի 8-9-ը ՀՀ ԳԱԱ Արզականի գիտաժողովների տանը տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի երիտասարդ գիտաշխատողների հերթական՝ XXXVIII գիտական նստաշրջանը:

Գիտաժողովին մասնակցում էին ներկայացուցիչներ ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտից, Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնից, Գիտակրթական միջազգային կենտրոնից, Հայկական պետական մանկավարժական համալսարանից, Մաշտոցի անվան Մատենադարանից, Հայաստանի ազգային արխիվից, Մոսկվայի պետական համալսարանից:

Հրաչ Բարթիկյան` 90

Հուլիսի 7-ին ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի նիստերի դահլիճում տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ականավոր գիտնական Հրաչ Բարթիկյանի 90-ամյակին նվիրված հուշ-ցերեկույթ։

Բացման խոսքով հանդես եկան ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Ա.Մելքոնյանը, Մ. Մաշտոցի անվան ԳՀԻ «Հին մատենագրական հուշարձանների և սկզբնաղբյուրների ուսումնասիրման բաժնի վարիչ», պ.գ.դ. Մանեա (Էռնա) Շիրինյանը: 

 

 

Սիրիահայերի հիմնահարցեր. պատմություն և արդիականություն

2017 թ. հունիսի 26-ին ՀՀ ԳԱԱ նախագահական նիստերի դահլիճում տեղի ունեցավ «Սիրիահայերի հիմնահարցեր. պատմություն և արդիականություն» վերնագրով հանրապետական գիտաժողովը: