Տարեվերջյան այցելություն Արցախի հանրապետության պաշտպանության բանակ

2017 թ. դեկտեմբերի 16-17-ին ՀՀ Պաշտպանության նախարարության առնընթեր հասարակական խորհուրդը (նախագահ, նախարարի խորհրդական Գեղամ Հարությունյան) կազմա­կերպեց տարեվերջյան այցելությունը ԱՀ Պաշտպանության բանակի զորամասեր: Դեկտեմբերի 17-ի առավոտյան  ՊԲ-ի շտաբից դասախոսները մեկնեցին տարբեր զորա­մասեր, գրեթե բոլոր ուղղություններով:

Դասախոսական անձնակազմում ընդգրկված էին ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի գիտաշխատողները տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանի գլխավորությամբ, ինչպես նաև Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի, Երևա­նի պետական համալսարանի և այլ հաստատությունների դասախոսներ: