ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 100-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ

Սույն թվականի մարտի 21-23-ը Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. ԱՐԱՄ Ա-ի հովանավորությամբ կայացավ միջազգային գիտաժողով՝  նվիրված Հայաստանի Հանրապետության 100-ամյակին։ Տարբեր երկրներից ժամանած ավելի քան 50 զեկուցաբերների և մասնակիցների թվում էր ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի 11 գիտնականներից բաղկացած պատվիրակությունը: Համաժողովին ներկա էին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, ՀՀ ԳԱԱ Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս քարտուղար, ակադեմիկոս Յուրի Սուվարյանը, ԱՀ Ազգային ժողովի փոխնախագահ, պրոֆ. Վահրամ Բալայանը, Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանը, Գրականության ինստիտուտի տնօրեն դոկտոր Վարդան Դևրիկյանը, ՀԱԱ տնօրեն դոկտոր Ամատունի Վիրաբյանը, ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան պրոֆ. Էդիկ Մինասյանը, Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկան պրոֆ. Գեղամ Պետրոսյանը, Իրանագիտության ամբիոնի վարիչ դոց. Վարդան Ոսկանյանը, գիտնականներ հայաստանյան և սփյուռքյան այլ հաստատություններից։

Մայրավանքում բացվեց Հայաստանի Հանրապետության 100-ամյակին նվիրված հուշակոթող։ Պատվիրակությունը ներկա գտնվեց Լիբանանում ՀՀ դեսպանատանը Երևանի պատմության թանգարանի աշխատակիցների (տնօրեն դոց. Արմինե Սարգսյան) կազմակերպած լուսանկարների ցուցադրությանը՝ նվիրված Երևանի հիմնադրման 2800-ամյակին։

Գիտաժողովն անցկացվեց հետևյալ բաժանմունքներով.

  1. Հայաստանի Առաջին Հանրապետության ստեղծման պատմական նշանակությունը
  2. Հայաստանի Առաջին Հանրապետության ստեղծման պատմա-քաղաքական ենթահողը
  3. Հայաստանի Առաջին Հանրապետության պետական-իրավական կառուցվածքը և ներքին դրությունը
  4. Հայաստանի Առաջին Հանրապետության արտաքին քաղաքականությունը
  5. Հայաստանի Հանրապետության խորհրդայնացումը
  6. Հայաստանի Հանրապետության դերը հայկական իրավունքների հետապնդման գործում
  7. Անկախությունից՝ անկախություն (28 մայիս 1918-21 սեպտեմբեր 1991)
  8. Հայաստանի անկախության գաղափարախոսության պահպանումը Հայաստանի և Սփյուռքի մեջ
  9. Անկախության գաղափարախոսության պահպանումը հայ մշակույթի մեջ
  10. Հայ եկեղեցու դերակատարությունը Հայաստանի անկախության կերտման, պահպանման ու հզորացման մեջ

Զեկուցումներով հանդես եկան.

  • ԱՇՈՏ ՄԵԼՔՈՆՅԱՆ – ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն

«Հայաստանի Հանրապետության պատմական հոլովույթը»

  • ԿԱՐԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ- պ.գ.դ., պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի գիտակազմակերպչական հարցերի գծով փոխտնօրեն

«Հայաստանի Հանրապետության անկման պատճառները»

  • ՌՈՒԲԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ- պ.գ.դ., Նոր պատմության բաժնի վարիչ

«Հայոց պետականաշինության գործընթացը Վան-Վասպուրականի մեջ 1915-1918 թթ.»

  • ԳԵՎՈՐԳ ՍՏԵՓԱՆՅԱՆ- պ.գ.դ., պրոֆեսոր, Հայ գաղթօջախների և Սփյուռքի պատմության բաժնի վարիչ

«Բաքվի 1918թ. ինքնապաշտպանության դերը Հայաստանի Հանրապետության կայացման գործում»

  • ԱՐՄԵՆ ՄԱՐՈՒՔՅԱՆ – պ.գ.թ., դոցենտ Հայկական հարցի և ցեղասպանության պատմության բաժնի վարիչ

«Պահանջատիրության խնդիրը ՀՀ արտաքին քաղաքական օրակարգում»

  • ՎԱՀԱՆ ՄԵԼԻՔՅԱՆ – պ.գ.դ., դոցենտ

«Հայաստանի Հանրապետության հռչակման նախադրյալները. 1918 թ. Մայիսյան հերոսամարտերի պատմական նշանակությունը»

  • ԱՐԱՐԱՏ ՀԱԿՈԲՅԱՆ- պ.գ.դ., պրոֆեսոր

«Հայասատանի Հանրապետության պետական կառուցվածքը»

  • ՍՈՒՐԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ- պ.գ.դ.

«Հայ ժողովրդական կուսակցության գործունեությունը Հայաստանի մեջ 1918-1920 թթ.»

  • ԱՐՄԵՆՈՒՀԻ ՂԱՄԲԱՐՅԱՆ- պ.գ.թ., դոցենտ

«Հայաստանի Հանրապետությունը ԱՄՆ արտաքին քաղաքականության մեջ»

  • ԳՈՒՐԳԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ- պ.գ.թ.,

«Մշակութային կյանքը Հայաստանի Առաջին Հանրապետության մեջ»

Նորագույն պատմության բաժնի վարիչ, պ.գ.դ., պրոֆեսոր ՀԱՄԼԵՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ նախագահում էր «Հայաստանի Հանրապետության դերը հայկական իրավունքների հետապնդման գործում» բաժանմունքի աշխատանքները:

Գիտաժողովի մասնակիցներն այցելեցին Անթիլիասի Մայրավանք, Լիբանանում ՀՀ դեսպանատուն, Բիկֆայա, Թռչնոց բույն թանգարան, Բուրջ Համուդ հայկական թաղամաս, Զմմառի հայ կաթողիկե վանք, Այնճար հայկական գյուղ և այլ վայրեր։