|
Բախչինյան Արծվի, Հայ-ճապոնական պատմամշակութային առնչությունները։ Ամփոփումը՝ ճապոներեն, ռուսերեն և անգլերեն։ Եր.: ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ., 2017. – 286 էջ։ |
|
Բախչինյան Արծվի, Հայերը Չինաստանում£ Հայ-չինական պատմամշակութային առնչությունները։ Ամփոփումը՝ չինարեն, Եր.: ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ, 2017. 358 էջ։ Աշխատությունը ներկայացնում է հայերի և չինացիների միջև եղած բազմադարյան կապերը, Չինաստանում հայության ներկայության պատմությունը։ Հատուկ ուշադրություն է դարձված Չինաստանի հայկական համայնքների գործունեությանը XX-րդ դարում։ Գիրքը նախատեսված է պատմաբանների, բանասերների և ընթերցող լայն շրջանների համար։ |
|
Հարությունյան Մարտիրոս, Հայ–վրացական հարաբերությունները 1918–1919 թվականներին (նամակներ, զեկուցագրեր)/ Մ. Հարությունյան, կազմող` Հ. Կ. Սուքիասյան. - Եր.: ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ, 2017. - 153 էջ: Ժողովածուում առաջին անգամ հրատարակվում են հայ նշանավոր հասարակական-քաղաքական գործիչ, դիվանագետ, 1919 թ. Թիֆլիսի հայ-վրացական խաղաղարար կոնֆերանսում Հայաստանի Հանրապետության պատվիրակության նախագահ Մարտիրոս Հարությունյանի շուրջ երեք տասնյակ նամակ-զեկուցագրերը, որոնք վերաբերում են 1918–1919 թթ. Հայաստանի ու Վրաստանի հարաբերություններում առկա վիճելի խնդիրներին և կողմերի՝ դրանք կարգավորելուն ուղղված ջանքերին: Ժողովածուն հասցեագրված է պատմաբաններին, դիվանագետներին, քաղաքագետներին, Հայաստանի Հանրապետության (1918-1920 թթ.) պատմությամբ հետաքրքրվողներին:
|
|
Օտարազգի հայագետների ավանդը Հայաստանի հին և միջնադարյան պատմության ուսումնասիրության բնագավառում (միջազգային գիտաժողովի նյութեր). - Եր.: Պատմության ինստիտուտ, 2017. - 215 էջ: Ժողովածուում ընդգրկված են 2016 թ. հոկտեմբերի 28-ին Երևանում ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի կազմակերպած «Օտարազգի հայագետների ավանդը Հայաստանի հին և միջնադարյան պատմության ուսումնասիրության բնագավառումե խորագրով միջազգային գիտաժողովում ընթերցված զեկուցումները: Գիտաժողովը տեղի է ունեցել ՀՀ ԿԳՆ Գիտության պետական կոմիտեի ֆինանսական օժանդակությամբ: |
|
Սայիյան Արամ, Արարատի 1926-1930 թթ. ապստամբությունը թուրք-քրդական և հայ-քրդական հարաբերությունների ու տարածաշրջանային զարգացումների համածիրում, Եր.: ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ, 2017. – 288 էջ: Գիրքը նվիրված է 1920-1930-ական թվականներին Թուրքիայի Հանրապետությունեւմ բռնկված քրդական ապստամբություններից ամենահզորի` Արարատի ապստամբության պատմության համակողմանի ուսումնասիրությանը: Շարադրանքը հիմնված է Ռուսաստանի սոցիալ-քաղաքական պատմության, Պետական ռազմապատմական և Հայաստանի ազգային արխիվներում հայտնաբերված նորահայտ վավերագրերի, ականատեսների ու ապստամբության մասնակիցների հուշերի և հայկական, թուրքական ու ռուսական մամուլի նյութերի վրա: |
|
Բաբլումյան Արփինե, Արևմտյան Հայաստանի Խարբերդի նահանգի հայ բնակչությունը XIX դարի վերջերին – XX դարի սկզբներին (պատմաժողովրդագրական ուսումնասիրություն), Եր.: Պատմության ինստիտուտ, 2017, - 283 էջ, + քարտեզ: Գիրքը նվիրված է Արևմտյան Հայաստանի Խարբերդի նահանգի հայ բնակչության թվաքանակի, Հայոց ցեղասպանության պատմության խնդիրներին: Անդրադարձ է կատարվում հայ բնակչության ներգրավվածությանը նահանգի տնտեսական կյանքին, ժողովրդագրական փոփոխությունների միտումներին, մասնավորապես, արտագաղթին դեպի ԱՄՆ: Հեղինակը տարբեր աղբյուրների վերլուծության ու համեմատության միջոցով փորձ է արել 1915 թ. դրությամբ հաշվարկել Խարբերդի նահանգի հայ բնակչության մոտավոր թվաքանակը: Նախատեսված է պատմաբանների, ցեղասպանագետների, Հայոց ցեղասպանության պատմությամբ հետաքրքրվող ընթերցողների համար: |
![]() |
Հրանտ Ավետիսյան. կենսամատենագիտություն/Կազմ.` Լ. Հովհաննիսյան. – Եր.: Պատմության ինստիտուտ, 2017. – 119 էջ: Սույն կենսամատենագիտության մեջ ներկայացված են հայ անվանի պատմաբան, ակադեմիկոս Հրանտ Ալեքսանի Ավետիսյանի կյանքը և գիտական, գիտակազմակերպչական ու մանկավարժական գործունեությունը: Կարևորված է նրա մասնակցությունը հանրապետական և միջազգային գիտաժողովներին: Թվարկված են Հ. Ավետիսյանի կյանքի և գործունեության վերաբերյալ հրապարակումներ ու նյութեր: |
|
Բարխուդարյան Վլադիմիր, Ֆեոդալական հողատիրությունը Հայաստանում 9-11-րդ դդ., Եր.: ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտ, 2017, 230 էջ: |
|
Պատասխան մերօրյա զրպարտիչներին (նյութերի և փաստաթղթերի ժողովածու), Եր.: ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտ, 2017, 111 էջ: |
![]() |
Հովհաննիսյան Արծրուն, Ռազմարվեստի զարգացումը 20-րդ դարում. հեռանկարները: Համառոտ ուսումնասիրություն: Եր.: ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ, 2017, 661 էջ: |
|
Հակոբյան Արարատ, Կենսամատենագիտություն, Եր.: Պատմության ինստիտուտի հրատ., 2017, 44 էջ: |
|
Մորուս Հասրաթյան, Նշանավոր սյունեցին, ականավոր պատմաբանն ու բանասերը, Եր.: ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ, 2017. - 210 էջ: |
![]() |
ԷԼԻԶԱԲԵԹ ԹԱՋԻՐՅԱՆ, ՆՈՐ ՋՈՒՂԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐՈՒՄ 17-18 ԴԱՐԵՐՈՒՄ, ՄԱՍ II, Եր.: ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ, 2017, 294 էջ: Աշխատության մեջ ներկայացված է եվրոպական հեղինակների (Հ ֆիլիպի, Ադամ Օլեարիուսի, Գաբրիել Շինոնի, Դոլիե Դելանդի, Ֆրանսուա Պիկեի, Տուրնեֆորի, Ժակ Վիլլոտի, Ջեմելլի Կարերիի և այլոց) բնագրերի հայերեն թարգմանությունները և ծանոթագրությունները: Գիրքը նախատեսվում է պատմաբանների և գիտական լայն շրջանակների ընթերցողների համար:
|