Շնորհանդես

Հունիսի 13-ին տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի և ՌԴ Հյուսիս-Կովկասյան Դաշնային համալսարանի հետ ակտիվ համագործակցության արդյունքում հրատարակված («Россия и народы Закавказья (конец XVIII – начало XX века): модернизационные процессы и межкультурный диалог;сборник документов, Составители: Квициани Д.Д., Крючков И.В., Мелконян А.А. и др., Ставрополь, “Издатель Еремин С.В.”, 2024, 400 с.» և Амбарцумян К.Р., Величко Л.Н.,Крючков И.В., Меликян В.Г., Мелконян А.А., Саакян Р.О., Армянский вопрос вмеждународных отношениях (1895–1923 гг.), Ставрополь, 2024, 219 стр.) գիտական աշխատությունների շնորհանդեսը:

Աշխատաժողով՝ «Հին Հայաստանի խորհրդանշաններն ու պատկերները»

2025 թ. հունիսի 10-ին ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտում անցկացվեց «Հին Հայաստանի խորհրդանշաններն ու պատկերները» խորագրով միջազգային աշխատաժողովը, որը կազմակերպվել էր Պատմության ինստիտուտի Հին դարերի պատմության բաժնի կողմից։ Միջոցառումն անցկացվեց Իտալիայի Միջերկրածովյան և արևելյան հետազոտությունների ասոցիացիայի (ISMEO) հետ գիտական համագործակցության շրջանակում։

Շնորհանդես

2025 թ. հունիսի 13-ին՝ ժամը 14:00-ին, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի նիստերի դահլիճում (ք. Երևան, Մ. Բաղրամյան պող. 24/4, 1-ին հարկ) կկայանա հետևյալ գրքերի շնորհանդեսը՝ «Россия и народы Закавказья (конец XVIII – начало XX века): модернизационные процессы и межкультурный диалог (сборник документов)» (Ставрополь, 2024), «Армянский вопрос в международных отношениях (1895–1923)» (Ставрополь, 2024):

ԹԵԿՆԱԾՈՒԱԿԱՆ ԱՏԵՆԱԽՈՍՈՒԹՅՈւՆ, ՎԱՐԴԱՆՅԱՆ ԱՐԵԳ

2025 թ. հունիսի 27-ին, ժամը 1400-ին, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտում տեղի կունենա ինստիտուտում գործող ՀՀ ԲԿԳԿ -ի Հայոց պատմության 004 մասնագիտական խորհրդի նիստ:

ОՐԱԿԱՐԳ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ԱՐԵԳԻ «ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳԱՂԱՓԱՐՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ (XI ԴԱՐԻ ԵՐԿՐՈՐԴ ԿԵՍԻՑ - XIII ԴԱՐ)» ԹԵԿՆԱԾՈՒԱԿԱՆ ԱՏԵՆԱԽՈՍՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ:

ԹԵԿՆԱԾՈՒԱԿԱՆ ԱՏԵՆԱԽՈՍՈՒԹՅՈւՆ, ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՇԱՀԵՆ

2025 թ. հունիսի 24-ին, ժամը 1400-ին, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտում տեղի կունենա ինստիտուտում գործող ՀՀ ԲԿԳԿ -ի Հայոց պատմության 004 մասնագիտական խորհրդի նիստ:

ОՐԱԿԱՐԳ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՇԱՀԵՆԻ «ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՅԼԱԽՈՀՈՒԹՅՈՒՆԸ ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ 1960-1980-ԱԿԱՆ ԹԹ ԿԵՍԵՐԻՆ» ԹԵԿՆԱԾՈՒԱԿԱՆ ԱՏԵՆԱԽՈՍՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ: