ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի և Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի միջև 2022 թ. ստորագրված հուշագրի շրջանակներում ս./թ. փետրվարի 8-ից մինչև մարտի 20-ը համալսարանի թարգմանության ֆակուլտետի անգլերեն-հայերեն բաժնի 10 ուսանող իրենց արտադրական պրակտիկան անցան ինստիտուտում: Պրակտիկան ղեկավարում էր ինստիտուտի Հին դարերի բաժնի աշխատակից, փորձառու և հմուտ թարգմանիչ Հարություն Խուդանյանը:

Պրակտիկայի առաջին օրերին ուսանողները հանդիպեցին Պատմության ինստիտուտի փոխտնօրեն Կարեն Խաչատրյանի հետ: Վերջինս հանգամանորեն ներկայացրեց ինստիտուտի անցած ուղին, գիտահետազոտական ուղղվածությունն ու գիտական ձեռքբերումները: Պրակտիկայի ընթացքում ուսանողներն ակադեմիական գիտելիքներ ստացան անգլերեն լեզվով գիտական տեքստերի թարգմանության և թարգմանչին անհրաժեշտ համակարգչային հմտությունների վերաբերյալ, թարգմանեցին ինստիտուտի աշխատակիցների շարադրած գիտական տեքստերը՝ կատարելագործելով թարգմանչական ունակությունները:
Արդյունավետ աշխատանքի վերջին օրը՝ փետրվարի 20-ին, Պատմության ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Համո Սուքիասյանն ընդունեց ուսանողներին և գերազանց պրակտիկայի համար նրանց հավաստագրեր հանձնեց:

