Տեղի ունեցավ «Հանրագիտակ հայոց պատմության աղբյուրագիտության. հնագույն ժամանակներից մինչև XVIII դարի վերջը» գրքի շնորհանդեսը

Ս. թ. դեկտեմբերի 10-ին ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտում տեղի ունեցավ Արամ Սոխակյանի «Հանրագիտակ հայոց պատմության աղբյուրագիտության. հնագույն ժամանակներից մինչև XVIII դարի վերջը» գրքի շնորհանդեսը:

Միջոցառումը մեկնարկեց Պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանի բացման խոսքով:

  

Ողջույնի խոսքով հանդես եկան Մատենադարանի գիտական քարտուղար Վահե Թորոսյանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանի տնօրեն Տեր Արարատ քահանա Պողոսյանը և այլոք:

  

Շնորհանդեսի ավարտին ելույթ ունեցավ գրքի հեղինակը` Արամ Սոխակյանը, որը երախտիքի խոսք ասաց ելույթ ունեցողներին և շնորհակալություն հայտնեց ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտին` շնորհանդեսը կազմակերպելու համար: