Գիտաժողով ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտում

Ս. թ. հունվարի 21-ին ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի նիստերի դահլիճում տեղի ունեցավ «Բաքու. շարունակական ցեղասպանություն» խորագրով գիտաժողով՝ տարբեր գիտակրթական հաստատությունների մասնագետների մասնակցությամբ։

 

Ներկաներին ողջունեց և արդյունավետ աշխատանք մաղթեց ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը։

  

ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտից զեկուցումներով հանդես եկան պ.գ.դ., պրոֆեսոր Գևորգ Ստեփանյանը («Բաքու-1990. Հայոց ցեղասպանության շարունակություն»), պ.գ.դ., պրոֆեսոր Վալերի Թունյանը («Ադրբեջանական զեղծարարությունները 1905-1906 թթ. հայ-թաթարական ընդհարումների վերաբերյալ»), պ.գ.դ., պրոֆեսոր Վահան Մելիքյանը («Բաքվի 1918 թ. մարտյան իրադարձությունները»)։

Թեմայի շուրջ իր մասնագիտական կարծիքը ներկայացրեց Լարիսա Ալավերդյանը:

Գիտաժողովին մասնակցում էին Հրայր Ուլուբաբյանը («Համաթուրքականության գաղափարախոսությունը և հայերի ցեղասպանությունը Սումգայիթում»), կ.գ.թ., դոցենտ Մարիամ Ավագյանը («Ականատեսների վկայությունները Բաքվի 1990 թ. հայերի ջարդերի վերաբերյալ») և այլք։