Ներսես Ե Աշտարակեցու 250-ամյակին նվիրված գիտաժողով

2020 թ. փետրվարի 28-ին Աշտարակ քաղաքում տեղի ունեցավ գիտաժողով՝ նվիրված Ամենայն Հայոց կաթողիկոս Ներսես Ե Աշտարակեցու ծննդյան 250-ամյակին: Գիտաժողովը կազմակերպել էր ՀՀ Արագածոտնի մարզպետարանը: Արագածոտնի մարզպետ Դավիթ Գրիգորյանի ողջույնի խոսքից հետո երկու նիստերի ընթացքում զեկուցումներ ընթերցվեցին Աշտարակեցու կյանքի ու գործունեության տարբեր դրվագների վերաբերյալ:

Պատմության ինստիտուտից գիտաժողովում զեկուցումներ ներկայացրեցին պ.գ.դ., պրոֆեսոր Վալերի Թունյանը («Ներսես Աշտարակեցին և Էջմիածնի Սինոդը 1846-1857 թթ.: Կառավարման նոր կարգը»), պ.գ.դ., պրոֆեսոր Սուրեն Սարգսյանը («Պետականության գաղափարը և Ներսես Աշտարակեցին»), պ.գ.թ. Արմեն Կարապետյանը («Ներսիսյան դպրոցին վերապահված առանձնահատուկ դերակատարությունը հայ իրականության մեջ»), պ.գ.թ., դոցենտ Համո Սուքիասյանը և հայցորդ Ստյոպա Պետոյանը («Այսրկովկասի հայկական գրատպությունը և Ներսես արքեպ. Աշտարակեցին»):