Նորություններ - Հայտարարություններ - Թարմացումներ

Վենետիկի Մխիթարյան միաբանություն-300. միջազգային գիտաժողով

2017թ. հոկտեմբերի 24-25-ը ՀՀ ԳԱԱ Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի նախաձեռնությամբ կազմակերպվում է միջազգային գիտաժողով` նվիրված Վենետիկի Մխիթարյան միաբանության՝ Ս. Ղազար կղզում հասատվելու 300-ամյակին:

Գիտաժողովին ներկայացվող զեկուցումները ներառվելու են հետևյալ մասնագիտական բաժանմունքներում.

2017 թ. հուլիսի 8-9-ը ՀՀ ԳԱԱ Արզականի գիտաժողովների տանը տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի երիտասարդ գիտաշխատողների հերթական՝ XXXVIII գիտական նստաշրջանը:

Գիտաժողովին մասնակցում էին ներկայացուցիչներ ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտից, Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնից, Գիտակրթական միջազգային կենտրոնից, Հայկական պետական մանկավարժական համալսարանից, Մաշտոցի անվան Մատենադարանից, Հայաստանի ազգային արխիվից, Մոսկվայի պետական համալսարանից:

Հրաչ Բարթիկյան` 90

Հուլիսի 7-ին ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի նիստերի դահլիճում տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ականավոր գիտնական Հրաչ Բարթիկյանի 90-ամյակին նվիրված հուշ-ցերեկույթ։

Բացման խոսքով հանդես եկան ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Ա.Մելքոնյանը, Մ. Մաշտոցի անվան ԳՀԻ «Հին մատենագրական հուշարձանների և սկզբնաղբյուրների ուսումնասիրման բաժնի վարիչ», պ.գ.դ. Մանեա (Էռնա) Շիրինյանը: 

 

 

Սիրիահայերի հիմնահարցեր. պատմություն և արդիականություն

2017 թ. հունիսի 26-ին ՀՀ ԳԱԱ նախագահական նիստերի դահլիճում տեղի ունեցավ «Սիրիահայերի հիմնահարցեր. պատմություն և արդիականություն» վերնագրով հանրապետական գիտաժողովը:

Սիրիահայերի հիմնահարցեր. պատմություն և արդիականություն

2017թ. հունիսի 26-ին՝ ժ. 10:00-ին, ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում տեղի ունեցավ «Սիրիահայերի հիմնահարցեր. պատմություն և արդիականություն» խորագրով հանրապետական գիտաժողովը:

Ծրագիր

 

 

Թեկնածուական ատենախոսության պաշտպանություն` Արման Սարգսյան՝ «Կարինը հայ ազատամարտում XIX դարի վերջին քառորդին»

Ս.թ. հուլիսի 14-ին ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտում տեղի ունեցավ ինստիտուտում գործող ԲՈՀ-ի հայոց պատմության 004 մասնագիտական խորհրդի նիստ:

Ինստիտուտի պատվիրակությունը Սանկտ Պետերբուրգում մասնակցել Է ԱՊՀ երկրների երիտասարդ պատմաբանների հերթական միջազգային ամառային դպրոցին

Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Համաշխարհային պատմության ինստիտուտի, Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի, Ռուսաստանի գիտական հիմնադրամի և ԱՊՀ երկրների Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի (ՀՀՄՀ) հովանու ներքո 2017 թվականի հունիսի 4–10-ը Սանկտ Պետերբուրգում կայացավ ԱՊՀ երկրների երիտասարդ պատմաբանների հերթական ամառային դպրոցը՝ «1917 թ. հեղափոխությունը. նոր հայացքներ և նոր մոտեցումներ» թեմայով: