Նորություններ - Հայտարարություններ - Թարմացումներ

Միջազգային գիտաժողով

2023 թվականի սեպտեմբերի 19-ին ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի նիստերի դահլիճում տեղի ունեցավ միջազգային գիտաժողով՝ «ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ ՀԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՇՐՋԱԴԱՐՁԱՅԻՆ ՓՈՒԼԵՐՈՒՄ (ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՐԴԻԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ)» խորագրով: 

Սեպուհ Ասլանյանի այցը ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ

Ս. թ. սեպտեմբերի 15-ին ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի նիստերի դահլիճում տեղի ունեցավ հանդիպում Կալիֆորնիայի Լոս Անջելեսի համալսարանի Ռ. Հովհաննիսյանի անվան «Հայոց նորագույն պատմության» ամբիոնի վարիչ և «Promise» Հայկական ինստիտուտի Հայագիտական կենտրոնի տնօրեն, պատմաբան, պրոֆեսոր Սեպուհ Ասլանյանի հետ: