Հայագիտական դասընթացներ Բեյրութում

Անթիլիասի Մայրավանքում ավարտվեցին պրոֆ. Աշոտ Մելքոնյանի տասնօրյա դասախոսությունները Հայագիտական դասընթացի ունկնդիրների համար։ Քննարկման նյութը գերազանցապես վերաբերում էր Հայոց պատմության առավել խնդրահարույց թեմաներին, արդիական նշանակություն ունեցող հիմնահարցերին։

Հանդիպում հայ կամավորականների հետ

Դեկտեմբերի 29-ին ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտում տեղի ունեցավ հանդիպում 1990-ականների և 44-օրյա պատերազմների մասնակից հայ կամավորականների հետ։ Ներկա էին «Քաջարի»  և այլ ջոկատների մարտիկներ։ Ելույթ ունեցան ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը, «Քաջարի» ջոկատի հրամանատար Աղաբեկ Խաչատրյանը, գեներալ Սաֆարյանը, թղթակից անդամ Ալբերտ Խառատյանը և ուրիշներ։  Քննարկվեցին վերջին պատերազմի հետ կապված խնդիրներ։

ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի հայտարարությունը

Հիմք ընդունելով ՀՀ կառավարության և վարչապետի հրաժարականի, ինչպես նաև նոյեմբերի 9-ի նվաստացուցիչ եռակողմ հայտարարարության անընդունելի լինելու մասին ՀՀ ԳԱԱ նախագահության նոյեմբերի 25-ի հայտարարությունը՝ ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի գիտական խորհուրդն իր վրդովմունքն է հայտնում մեր երկրում տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ ՀՀ իշխանությունների անհետևողական ու կրավորական պահվածքի համար։ Մասնավորապես՝ Արցախի Հանրապետության մի շարք բնակավայրերում (Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղեր), Սանասարի (Կուբաթլու) ու Կովսականի (Զանգելան) շրջաններում տեղակայված հայկական ուժերի հետքաշման հետևանքով անմիջական սպառնալիք է ստեղծվում ինչպես Արցախի, այնպես էլ ՀՀ արևելյան սահմանների անվտանգության համար։ Ի դեպ, նման պահանջ՝ Կուբաթլուի և Զանգելանի շրջաններում մեր հսկողության տակ գտնվող դիրքերից նահանջելու վերավերյալ, նախատեսված չէ անգամ նոյեմբերի 9-ի անընդունելի փաստաթղթով։ Ելնելով արդեն անվերահսկելի դարձող գործընթացներից՝ վերահաստատում ենք ՀՀ կառավարության և վարչապետի հրաժարականի պահանջը։

18 դեկտեմբերի 2020 թ․