«ԽՍՀՄ կազմավորման հարյուրամյակ. նոր մեկնաբանություններ և մոտեցումներ» խորագրով միջազգային գիտաժողով

Նոյեմբերի 29-ին Մոսկվայում իր աշխատանքն սկսեց «ԽՍՀՄ կազմավորման հարյուրամյակ. նոր մեկնաբանություններ և մոտեցումներ» միջազգային գիտաժողովը, որը կազմակերպել էին ՌԴ ԳԱ համաշխարհային պատմության ինստիտուտը և Ռուսաստանի պատմագիտական ընկերությունը:

Գիտաժողովի մասնակիցներին, որոնք ներկայացնում էին ԱՊՀ մի շարք երկրներ, ողջունեցին Ռուսաստանի պատմագիտական ընկերության վարչության նախագահ Կ. Մագիլևսկին, ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Մ. Շվիդկոյը, ՌԴ հաշխարհային պատմության ինստիտուտի գիտական ղեկավար, ակադեմիկոս Ա. Չուբարյանը, նույն ինստիտուտի տնօրեն Մ. Լիպկինը: ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Ա. Մելքոնյանի և փոխտնօրեն Կ. Խաչատրյանի զեկուցումները նվիրված էին Անդրդաշնության և ԽՍՀՄ,  Հայկական ԽՍՀ և ԼՂԻՄ կազմավորման, վերջիններիս պետաիրավական կարգավիճակի հարցերին: