Իգոր Կրյուչկովի այցը ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ

Ս.թ. հունիսի 27-ին ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի նիստերի դահլիճում տեղի ունեցավ հանդիպում Հյուսիսկովկասյան դաշնային համալսարանի Միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Իգոր Կրյուչկովի հետ: Նա հանդես եկավ զեկուցումով՝ «Ռուսաստանի արտաքին քաղաքականությունը Հայկական հարցի վերաբերյալ 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին» թեմայով:

ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտը երկար ժամանակ է, ինչ համագործակցում է Իգոր Կրյուչկովի հետ: Համգործակցության շրջանակներում համատեղ իրականացնում են գիտահետազոտական մի շարք ծրագրեր: