Համագործակցության պայմանագիր ՌԴ Ուֆայի դաշնային հետազոտական կենտրոնի Ռ. Գ. Կուզեևի անվան էթնոլոգիական հետազոտությունների ինստիտուտի հետ

Հուլիսի 26-ին Բաշկորտոստանի մայրաքաղաք Ուֆայում ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ա. Ա. Մելքոնյանը ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի անունից կնքեց համագործակցության եռակողմ համաձայնագիր ՌԴ Գիտությունների ակադեմիայի Ուֆայի դաշնային հետազոտական կենտրոնի Ռ. Գ. Կուզեևի անվան էթնոլոգիական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Ս. Մ. Եմելինի և Բաշկորտոստանում ՌԳԱ ներկայացուցիչ Ռ. Ն. Զինուրովի հետ։

Մելքոնյանը մասնակցեց ճանաչված հայագետ, Ռուսաստանի և  Բաշկորտոստանի անվանի պետական գործիչ, քանդակագործ, իրավաբանական գիտությունների դոկտոր Ռաֆայիլ Նարիմանի Զինուրովի ծննդյան 70-ամյակին նվիրված հանդիսություններին, ներկայացրեց ՀՀ ԳԱԱ նախագահ, ԳԱԱ ակադեմիկոս Ա.Ս. Սաղյանի և ԳԱԱ պատմության ինստիտուտի շնորհավորական ուղերձը։