ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի մասնակցությունը «Արևիք (Մեղրի). պատմամշակութային ժառանգություն և միջազգային կապեր» միջազգային գիտաժողովին

Նոյեմբերի 17-19-ին Սյունիքի մարզի Մեղրի քաղաքում «Երկիր և մշակույթ» համազգային կազմակերպության և Հայագիտական ուսումնասիրությունները ֆինանսավորող հիմնադրամի օժանդակությամբ ընթացավ ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի ու Երևանի պետական համալսարանի կազմակերպած «Արևիք (Մեղրի). պատմամշակութային ժառանգություն և միջազգային կապեր» միջազգային գիտաժողովը։

ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտից զեկուցումներով հանդես եկան ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը («Արևիք-Մեղրին Հայաստանի աշխարհաքաղաքական և պատմամշակութային հոլովույթում»), պ.գ.դ., պրոֆ. Գևորգ Ստեփանյանը («Աստվածատուր Վաչյանց. Նավթարդյունաբերողն ու բարեգործը»), պ.գ.թ., դոց. Համո Սուքիասյանը («Մեղրու գավառի սահմանների ձևավորման գործընթացը 1922-1929 թթ.»)։