Նոյեմբերի 14-ին ՌԴ Ստավրոպոլ քաղաքում Հյուսիսկովյասյան դաշնային համալսարանի կազմակերպած համաժողովին մասնակցում էին բազմաթիվ ասպիրանտներ, մագիստրանտներ և ուսանողներ Ռուսաստանի  դաշնությունից, Հայաստանից և Վրաստանից: Հայաստանից ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտը ներկայացնում էին տնօրեն Աշոտ Մելքոնյանը և գիտաշխտող, պ.գ.թ. Հենրիկ Խաչատրյանը, Խ. Աբովյանի անվան Հայկական մանկավարժական 
 
 Համաժողովի մասնակիցներին ազգային տարազներով, երգ ու պարով դիմավորեցին տեղի ռուսական, հայկական ու վրացական համայնքների մշակութային խմբերը:
Լիագումար նիստում «Հայաստանը Ռուսաստանի արտաքին քաղաքականության ոլորտում 19-20-րդ դարերում» զեկուցման մեջ, ապա նաև «Ռոսիա» հեռուստաընկերությանը տված ընդարձակ հարցազրույցում ակադեմիկոս Մելքոնյանը կրկին անդրադարձավ Ադրբեջանի կողմից բռնազավթված Արցախում հայկական պատմամշակութային ժառանգության ոչնչացման քաղաքականությանը, ներկայումս հայ-ռուսական հարաբերություններում առկա խնդիրներին:
Պրոֆեսոր Իգոր Կրյուչկովն իր զեկուցման մեջ ընդգծեց, որ  Ռուսաստանի 19-րդ դարի տնտեսության մեջ Անդրկովկասը, մասնավորապես Արևելյան Հայաստանն ու Վրաստանն ունեցել են կարևոր դերակատարություն:
Ռուսաստանում Հայ եկեղեցու նկատմամբ 19-րդ դարում տարվող քաղաքականությանը նվիրված զեկուցմամբ հանդես եկավ Վարդիթեր Գրիգորյանը:
Հայկական պատվիրակությունը ծանոթացավ նաև տեղի համալսարանի հայազգի դասախոսների ու ուսանողների հետ, այցելեց Ստավրոպոլի հայկական եկեղեցի, «Նաիրի» մշակութային միություն, ապա մեկնեց  Պյատիգորսկ:
             
						 
						 
						
