Հրանտ Ավետիսյանի ծննդյան 90-ամյակին նվիրված միջոցառումներ

Բոլոր ցանկացողները հրավիրվում են մասնակցելու ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի երկարամյա տնօրեն, անվանի պատմաբան, ակադեմիկոս Հրանտ Ալեքսանի Ավետիսյանի ծննդյան 90-ամյակին նվիրված միջոցառումներին, որոնք տեղի կունենան 2017թ. մարտի 10-ին:

 

Օրակարգ՝

12:00-Ծաղիկների խոնարհում ակադեմիկոս Հ. Ավետիսյանի շիրիմին Երևանի քաղաքային պանթեոնում

14:00-Հ. Ավետիսյանի հուշաքարի բացումը (հասցե՝ Մարշալ Բաղրամյան 50բ շենք):

15:00-Հուշ-ցերեկույթ՝ նվիրված Հ. Ավետիսյանի հիշատակին (հասցե՝ Մարշալ Բաղրամյան 24/4 ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի նիստերի դահլիճ):