ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի անձնակազմը ջերմորեն շնորհավորում է ինստիտուտի փոխտնօրեն, պ.գ.դ., պրոֆեսոր Կարեն Համլետի Խաչատրյանին

ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի անձնակազմը ջերմորեն շնորհավորում է ինստիտուտի փոխտնօրեն, պ.գ.դ., պրոֆեսոր Կարեն Համլետի Խաչատրյանին՝ ծննդյան 50 և գիտակրթական գործունեության 25-ամյակների առթիվ և մաղթում նորանոր ձեռքբերումներ գիտական և գիտակրթական ասպարեզներում, նոր ուսումնասիրություններ, որոնք, վստահաբար, կհամալրեն հայկական պատմագիտության արժեքավոր հրատարակությունների շարքը:

Մայիսի 27-ին, ժամը 14:00-ին ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի նիստերի դահլիճում տեղի կունենա ինստիտուտի գիտական խորհրդի ընդլայնված նիստ՝ նվիրած Կ. Խաչատրյանի հոբելյանին: