ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ

Հայաստանի պատմության պետական թանգարանում կայացավ Սեդա Գալստյանի «Տաճատ Հովակիմյան. Սարդարապատի հերոսը» գրքի շնորհանդեսը։ Գիրքը ներկայացրեց առաջաբանի հեղինակ,  ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը։

Ելույթ ունեցողների թվում էր ինստիտուտի ավագ գիտաշխատող, ծնունդով Տաճատ Հովակիմյանի համագյուղացի (ոսկեվազցի) Վահե Թորոսյանը։