ՄՅԱՍՆԻԿ ԵՍՈՅԱՆ

Մյասնիկ Եսոյան, Կահիրեի «Արև» օրաթերթի արաբերեն հավելվածը, Եր.: ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ, 2018, 216 էջ:

 

Աշխատանքը նվիրված է Կահիրեի «Արև» օրաթերթի արաբերեն հավելվածի պատմությանը: Տրված է արաբերեն հավելվածի բնութագիրը, բացահայտված է նրա տեղն ու դերը եգիպտահայ համայնքի հասարակական մտքի և պարբերական մամուլի պատմության մեջ:
Գիրքը նախատեսված է պատմաբանների, արևելագետների և ընթերցողների լայն շրջանակի համար:

 

Միջնադարի հայկական աղբյուրների բացառիկ նշանակությունը համաշխարհային պատմության ուսումնասիրության գործում

Նոյեմբերի 20-ին Ղազախստանի մայրաքաղաք Նոր Սուլթանում կայացավ «Եվրասիական պատմական տարածք. պատմության սահմանները սկզբից մինչև մեր օրերը» միջազգային գիտագործնական համաժողովը։

  

Հակոբ Մուրադյան

Տոհմային յիշատակարան. Գիրք Ը. (1868–1872 թթ.)/Երեմիա Տեւկանց: Աշխատասիրությամբ՝ Հ. Ղ. Մուրադյանի Եր.: ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ, 2019, XIX + 440 էջ:

 

1868 թ. հոկ­տեմ­բե­րի 20-ից մինչև 1872 թ. հու­նիսն ըն­կած ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում Ե­րե­միա Տևկան­ցի (Տեր-Սարգս­յանց, Սարգ­սենց) կա­տա­րած ուղե­գնա­ցութ­յան (Երևան, Աշտարակ, Մուղ­նի՝ տե­ղի Սուրբ Գ­ևորգ վանք, Հով­հան­նա­վանք ու Սաղ­մո­սա­վանք, Բաշ ապա­րան, Ղփ­­չաղ, Ա­լեք­սանդ­րա­պոլ, Շի­րա­կա­վան (Բաշ Շո­րագ­յալ), Ղզլքի­լի­սա, Ա­նի, Կարս, Հա­սան-Կա­լա, Կա­րին, Մուշ, Բա­լու, Խար­բերդ, Սե­բաս­տիա, Ա­մա­սիա, Սամ­սոն և Կոստանդնուպոլիս նկարագրությունն է՝ հա­րա­կից տե­ղե­կութ­յուն­նե­րով հարս­տաց­ված: Ձեռագրում տրվում է հայկա­կան գա­վառ­նե­րում տե­ղի ու­նե­ցող հարս­տա­հա­րու­թյուն­նե­րի քննութ­յան հանձ­նա­ժո­ղո­վի տեքս­տը:

Պատ­մա­գի­տա­կան մեծ ար­ժեք ու­նե­նա­լուց բա­ցի` աշ­խա­տութ­յու­նը կա­րևոր է նաև ժողովրդագրութ­յան, ազ­գագ­րութ­յան, ա­ռօ­րեա­կա­նութ­յան, կրո­նա­­կան, նե­րե­կե­ղե­ցա­կան ու միջե­կե­ղե­ցա­կան հա­րա­բե­րութ­յուն­նե­րի, ինչ­պես նաև առան­ձին թե­մե­րի պատ­մութ­յան ուսումնա­սի­րութ­յան տե­սանկ­յու­նից:

 

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ. «ՀԱՅԵՐԻ ՓՐԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸ ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔՈՒՄ 1915-1923 ԹԹ․»

Նոյեմբերի 8-9-ին տեղի ունեցավ «Հայերի փրկության գործը Մերձավոր Արևելքում 1915-1923 թթ.» խորագրով միջազգային գիտաժողով: Նոյեմբերի 8-ին գիտաժողովը տեղի ունեցավ ՀՑԹԻ գիտաժողովների սրահում, իսկ երկրորդ օրը՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում։