ԹԵԿՆԱԾՈՒԱԿԱՆ ԱՏԵՆԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ, ՀՈՎՍԵՓՅԱՆ ՄԵԼԻՔ

2020 թ. մարտի 10-ին, ժամը 1400-ին, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտում տեղի կունենա ինստիտուտում գործող ՀՀ ԲՈԿ-ի Հայոց պատմության 004 մասնագիտական խորհրդի նիստ:

ОՐԱԿԱՐԳ

Հովսեփյան Մելիքի «ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿԱՊԻ ԿՈՄԻՏԵԻ ԵՎ ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔԻ ԱՐԱԲԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ 1964-1991 ԹԹ.» ԹԵԿՆԱԾՈՒԱԿԱՆ ԱՏԵՆԱԽՈՍՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ:

Գիտաժողով ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտում

Ս. թ. հունվարի 21-ին ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի նիստերի դահլիճում տեղի ունեցավ «Բաքու. շարունակական ցեղասպանություն» խորագրով գիտաժողով՝ տարբեր գիտակրթական հաստատությունների մասնագետների մասնակցությամբ։

 

ԳԻՏԱԺՈՂՈՎ

2020 թ. հունվարի 21-ին, ժամը 13:00-ին ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի նիստերի դահլիճում (Երևան, Մ. Բաղրամյան 24/4) տեղի կունենա «ԲԱՔՈՒ. ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ (1905-1990 ԹԹ.)» խորագրով գիտաժողով:

ՇՆՈՐՀԱՆԴԵՍ

2019 թ. դեկտեմբերի 18-ին ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի «Հայ գաղթօջախների եւ Սփյուռքի պատմության» բաժնում տեղի ունեցավ «Ակադեմիկոս Վլադիմիր Բարխուդարյանի 90-ամյակին նվիրված գիտական նյութերի ժողովածուի» հրատարակության շնորհանդեսը (Երեւան, 2019)։

  

Տեղի ունեցավ «Հանրագիտակ հայոց պատմության աղբյուրագիտության. հնագույն ժամանակներից մինչև XVIII դարի վերջը» գրքի շնորհանդեսը

Ս. թ. դեկտեմբերի 10-ին ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտում տեղի ունեցավ Արամ Սոխակյանի «Հանրագիտակ հայոց պատմության աղբյուրագիտության. հնագույն ժամանակներից մինչև XVIII դարի վերջը» գրքի շնորհանդեսը:

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ. ԿՈՎԿԱՍ-ԿԱՍՊԻԱԿԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ՏԵՂԱԲՆԻԿ ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐԸ ԳԻՏԱԿԱՆ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ և ԽԵՂԱԹՅՈՒՐՈՒՄՆԵՐԻ ԼՈՒՅՍԻ ՆԵՐՔՈ

Երևանի Պետական Համալսարանի Արևելագիտության ֆակուլտետի Իրանագիտության ամբիոնի և ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի համատեղ ջանքերով ս. թ. դեկտեմբերի 6-7-ը Երևանի Կոնգրես «Բեսթ Վեսթեռն Փլաս Կոնգրես» հյուրանոցի՝ Բոլռում սրահում տեղի ունեցավ «Կովկաս-Կասպիական տարածաշրջանի տեղաբնիկ ժողովուրդները գիտական իրողությունների և խեղաթյուրումների լույսի ներքո» խորագիրը կրող միջազգային առաջին գիտաժողովը տարածաշրջանում: