ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի երիտասարդ գիտաշխատողների խորհուրդը 2023թ․ հուլիսի 14-16-ը կազմակերպում է հերթական՝ XLIII գիտական նստաշրջանը

Գիտաժողովը տեղի է ունենալու Ստեփանավան քաղաքում, Երևանից մեկնումը իրականացվելու է կազմակերպիչների կողմից հուլիսի 14-ին՝ ժամը 08:30-ին: Գիտաժողովին կարող են մասնակցել մինչև 35 տարեկան պատմաբանները: Մասնակցել ցանկացողները պետք է մինչև ս./թ. հուլիսի 5-ը զեկուցման հիմնադրույթն ուղարկեն Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։ էլ. փոստին, կամ՝ ներկայացնեն Ինստիտուտի գիտքարտուղար Հակոբ Մուրադյանին կամ Երիտասարդ գիտաշխատողների խորհրդի նախագահ Վահե Սարգսյանին:

Հիմնադրույթը պետք է լինի 200-250 բառ: Տառատեսակը հայերենի դեպքում` Sylfaen, այլ լեզուների պարագայում` Times New Roman։ Զեկուցման համար տրամադրվելու է մինչև 15 րոպե ժամանակ։ Գիտական աստիճան չունեցողները պարտադիր պետք է ներկայացնեն երաշխավորական գրություն գիտական ղեկավարից կամ գիտական (գիտակրթական) հաստատության համապատասխան մասնագիտական ստորաբաժանման կողմից:

Տեխնիկական չափանիշներին չբավարարող աշխատանքները չեն ընդունվի։

Գիտաժողովի նյութերը տպագրվելու են առանձին ժողովածուով:

 

ՀՀ ԳԱԱ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ

ԵՐԻՏԱՍԱՐԴ ԳԻՏԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ԳԻՏԱԿՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎ

Հունիսի 13-14-ին Երևանում անցկացված հայ-ռուսական գիտակրթական համաժողովի շրջանակներում ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը ներկայացրեց ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի համագործակցությունը Ռուսաստանի Դաշնության գիտակրթական հաստատությունների հետ։ Մասնավորապես կարևորվեց համատեղ աշխատանքը ՌԴ Գիտությունների ակադեմիայի Համաշխարհային պատմության ինստիտուտի և ՌԴ Հյուսիսկովկասյան դաշնային համալսարանի (ՀԿԴՀ) հետ։ 

 

ԹԵԿՆԱԾՈՒԱԿԱՆ ԱՏԵՆԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ, ՎԱՐՇԱՄՅԱՆ ԷԴԳԱՐ

2023 թ. հուլիսի 17-ին, ժամը 1400-ին, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտում տեղի կունենա ինստիտուտում գործող ՀՀ ԲՈԿ-ի Հայոց պատմության 004 մասնագիտական խորհրդի նիստ:

ОՐԱԿԱՐԳ

ՎԱՐՇԱՄՅԱՆ ԷԴԳԱՐԻ «ՄԵԾ ՀԱՅՔԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԵՎ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ 330-387 ԹԹ.» ԹԵԿՆԱԾՈՒԱԿԱՆ ԱՏԵՆԱԽՈՍՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ:

Պարզաբանում

ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրենությունը հայտնում է, որ դեռևս 1943 թ. ակադեմիայի նախագահության նախաձեռնությամբ ինստիտուտում ստեղծված Հայրենական մեծ պատերազմի պատմության կաբինետը գոյություն է ունեցել մինչև 1970-ական թթ., երբ հիմնադրվել է Հայրենական մեծ պատերազմի պատմության բաժինը։ 1992 թ. բաժիններին փոխարինել են գիտահետազոտական թեմատիկ խմբերը։ 1990-ական թթ. սկզբներից Հայրենական մեծ պատերազմին վերաբերող նյութերը պարբերաբար արխիվացվել են Հայաստանի ազգային արխիվի կողմից, որոշ մասը տրամադրվել է Հայաստանի ազգային գրադարանին, մնացածն էլ պահվում է պատմության ինստիտուտում։ Ինչ վերաբերում է վաղուց լուծարված՝ Հայրենական պատերազմի պատմության կաբինետի եռանկյունաձև կնիքով լուսանկարներին, որոնց մասին նշված է համացանցում հայտնված մի գրառման մեջ, ինստիտուտը տեղեկություններ չունի։ Վերոնշյալի մասին պաշտոնական գրությամբ տեղեկացվել է ակադեմիայի նախագահությանը։