Նոյեմբերի 29-ին Մուղնու Մեսրոպ արքսպիսկոպոս Աշճյանի անվան դպրոցի մի խումբ աշակերտներ ու ուսուցիչներ՝ տնօրեն Անուշ Փարեմուզյանի գլխավորությամբ այցելեցին ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ։ Ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը հյուրերին ներկայացրեց ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի և լուսահոգի Մեսրոպ արք. Աշճյանի համատեղ գործունեության դրվագները՝ համատեղ գիտաժողովներ, գրքերի հրատարակություն, այցելություն Արևմտյան Հայաստան և այլն։

Ուսուցիչներն ու աշակերտները ծանոթացան ինստիտուտում գործող «Մեսրոպ արք. Աշճյան» գրադարան-թանգարանի, գիտական կենտրոնի և «Մեսրոպ արք. Աշճյան» մատենաշարով պատմագիտական գրքեր տպագրող տպարանի գործունեությանը։ Դպրոցին ինստիտուտը նվիրեց իր հեղինակած «Հայոց պատմության» ակադեմիական բազմահատորյակի 7 գրքերը։

