Պատմության ինստիտուտի երիտասարդ գիտաշխատողների խորհուրդը 2026 թ․ հուլիսի 3-5-ը կազմակերպում է հերթական՝ XLIV գիտական նստաշրջանը` նվիրված ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանի ծննդյան 65-ամյակին

Գիտաժողովին կարող են մասնակցել մինչև 35 տարեկան պատմաբանները: Մասնակցել ցանկացողները պետք է մինչև ս./թ. հունիսի 20-ը զեկուցման հիմնադրույթն ուղարկեն Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։/ Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։ էլ. փոստին, կամ՝ ներկայացնեն Ինստիտուտի գիտքարտուղար Հակոբ Մուրադյանին կամ Երիտասարդ գիտաշխատողների խորհրդի նախագահ Գայանե Ղազարյանին:

Հիմնադրույթը պետք է լինի 200-250 բառ: Տառատեսակը հայերենի դեպքում` Sylfaen, այլ լեզուների պարագայում` Times New Roman։ Զեկուցման համար տրամադրվելու է մինչև 15 րոպե ժամանակ։ Գիտական աստիճան չունեցողները պարտադիր պետք է ներկայացնեն երաշխավորական գրություն գիտական ղեկավարից կամ գիտական (գիտակրթական) հաստատության համապատասխան մասնագիտական ստորաբաժանման կողմից:

Հայտերի ընտրության ժամանակ նախապատվությունը կտրվի Ա. Մելքոնյանի գիտակրթական գործունեությանը նվիրված թեմաներին: Տեխնիկական չափանիշներին չբավարարող աշխատանքները չեն ընդունվի։

Գիտաժողովի նյութերը տպագրվելու են առանձին ժողովածուով:

 

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԳԻՏԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ