ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ

Պատմության Ինստիտուտի միջին դարերի պատմության բաժնի գիտաշխատող Շավարշ Ազատյանը «Երիտասարդ գիտաշխատողների հետազոտությունների աջակցության ծրագիր—2025» շրջանակներում մասնակցել է Սոֆիայի Սբ. Կլիմենտ Օխրիդսկու համալսարանում անցկացվող «Հայաստան. դարերի և աշխարհների խաչմերուկում» միջազգային գիտաժողովին:

 

Շավարշ Ազատյանը իր զեկույցում անդրադարձել է Հայոց Տրդատ III Մեծ արքայի մասին պատմագրական, սրբախոսական տեղեկություններին, ինչպես նաև արքայի պատկերագրությանը հայկական ձեռագրերում: