ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետում տեղի ունեցավ «Լազարյան ճեմարանը և հայ մեծերը» խորագրով համահայկական գիտաժողովը, որը կազմակերպվել էր Համազգային հայ կրթական և մշակութային միության հայաստանյան գրասենյակի նախաձեռնությամբ՝ Պատմության ինստիտուտի, ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի և Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի համագործակցությամբ։

Գիտաժողովի բացմանը ողջույնի խոսքով հանդես եկավ նաև Պատմության ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Համո Սուքիասյանը։
Գիտաժողովի աշխատանքներին Պատմության ինստիտուտը ներկայացված էր ակտիվ մասնակցությամբ։ Ինստիտուտից զեկուցումներով հանդես եկան Դավիթ Գասպարյանը, Հասմիկ Ամիրջանյանը, Մկրտիչ Դանիելյանը, Լիլիթ Քոսյանը:

