2026 թ․ հոկտեմբերի 12-ին Հյուսիսկովկասյան Դաշնային համալսարանում (ՌԴ, Ստավրոպոլ) մեկնարկած «Ռուսաստանը և Անդրկովկասի երկրները» վերտառությամբ միջազգային գիտագործնական գիտաժողովում, որը նվիրված էր Արևելյան Վրաստանի` Ռուսաստանին միացման 225-ամյակին, Պատմության ինստիտուտի գլխավոր գիտաշխատող, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը հանդես եկավ «Հայաստանը և հայերը Ռուսաստանի ժողովրդագրական քաղաքականության համատեքստում 19-րդ դարի առաջին երեսնամյակին» զեկուցումով։

Հոկտեմբերի 14-ին նա «Կովկասի ժողովուրդները 18-21-րդ դարերում․ պատմություն, քաղաքականություն, մշակույթ» գիտաժողովի լիագումար նիստում զեկուցեց «Կազակական զորամիավորումները Արևելյան Հայաստանի համար մղված մարտերում 1804-1813 և 1826-1828 թթ․ ռուս-պարսկական պատերազմների ընթացքում» թեմայով։ Գիտաժողովների օրերին նա դասախոսություններով հանդես եկավ նաև Ռուսաստանից, Հայաստանից և Վրաստանիվ ժամանած երիտասարդ պատմաբանների համար։
Ա․ Մելքոնյանը հոկտեմբերի 21-ին Մոսկվայում մասնակցեց ԱՊՀ երկրների պատմության ինստիտուտների ընկերակցության հերթական նիստին և ՌԴ ԱԳՆ ընդունելութունների տանը կազմակերպված մեծարման ցերեկույթին՝ նվիրված ականավոր պատմաբան, ՌԴ ԳԱ ընդհանուր պատմության ինստիտուտի երկարամյա տնօրեն, ակադեմիկոս Ալեքսանդր Չուբարյանի ծննդյան 95-ամյակին։

