Մ.Փորթուգալյանը և «Արմենիան» հայ ազգային-ազատագրական պայքարում/Ա. Կարապետյան.- Եր.: ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ, 2019. – 322 էջ

Աշ­խա­տութ­յու­նը նվիր­ված է հայ ազ­գա­յին-ա­զա­տագ­րա­կան շարժ­ման ան­վա­նի գոր­ծիչ Մկր­տիչ Փոր­թու­գալ­յա­նի կյան­քին և գոր­ծու­նեութ­յա­նը, «Ար­մե­նիա» պար­բե­րա­կա­նի հրա­տա­րա­կութ­յա­նը: Հիմ­նա­րար կեր­պով բա­ցա­հայտ­վում են «Ար­մե­նիա­յի» գա­ղա­փա­րա­քա­ղա­քա­կան նպա­տակ­ներն ու ուղ­ղութ­յուն­նե­րը, հե­ղա­փո­խա­կան և­ ազ­գա­յին-ազա­տագ­րա­կան գոր­ծի կազ­մա­կերպ­ման մո­տե­ցում­ներն ու սկզբունք­նե­րը: Ցույց է տրված հայ­կա­կան ի­րա­կա­նութ­յան ճշմա­րիտ ար­տա­ցոլ­ման ըն­թաց­քը պար­բե­րա­կան է­ջե­րում, հայ քա­ղա­քա­կան ու­ժե­րի և հոսանք­նե­րի նկատ­մամբ վե­րա­բեր­մուն­քի ար­տա­հայ­տու­մը:

Ներ­կա­յաց­ված է Մ. Փոր­թու­գալ­յա­նի` որ­պես հա­սա­րա­կա­կան-քա­ղա­քա­կան գործ­չի հա­յացք­նե­րի է­վոլ­յու­ցիան, լրագ­րի դե­րի, գոր­ծա­ռույթ­նե­րի և ն­շա­նա­կութ­յան կար­ևո­րումն ու ի­մաս­տա­վո­րու­մը պար­բե­րա­կա­նի կող­մից: Աշ­խա­տութ­յան հիմ­նա­կան ա­ռանց­քը կազ­մում է Հայկա­կան հար­ցի զար­գա­ցում­նե­րի շուրջ Փոր­թու­գալ­յա­նի և ն­րա խմբագ­րած պար­բե­րա­կա­նի ու­նե­ցած դիր­քո­րո­շում­նե­րի պար­զա­բա­նումն ու բա­ցա­հայ­տու­մը: