Գիտաժողով Դոնի Ռոստովում

Հունիսի 4-ից 7-ը Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Հարավային գիտական կենտրոնում (Դոնի Ռոստով) տեղի ունեցավ «Հայրենական մեծ պատերազմը Ռուսաստանի հարավի ժողովուրդների պատմության և հիշողության մեջ. իրադարձություններ, մասնակիցներ, խորհրդանիշներ» խորագրով գիտական համաժողովը, որին մասնակցեցին Ռուսաստանի Դաշնության 30 սուբյեկտների և 10 արտասահմանյան երկրների 200 գիտնականներ։

Լիագումար նիստում զեկույցով հանդես եկավ ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը («Հայ ազգային դիվիզիաները Հայրենական մեծ պատերազմում. Կովկասյան լեռներից մինչև Բեռլին»): Պրոֆեսոր Ա. Մելքոնյանը հանդիպեց նաև Հարավային դաշնային համալսարանի ուսանողների և դասախոսների հետ: Հայկական պատվիրակությունը այցելեց Ռուս-Հայկական բարեկամության թանգարան, Սուրբ Խաչ և Սուրբ Կարապետ հայկական եկեղեցիներ և Չալդիր հայկական գյուղ։