ՀՅ Դաշնակցություն կուսակցությունը լուծարելու հայկոմկուսի փորձերը (1920-ական թվականներ) /Ա. Հակոբյան; Խմբ.՝ Գ. Խուդինյան.- Եր.: ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ, 2020.- 431 էջ

Ըն­թեր­ցո­ղի ու­շադ­րութ­յա­նը ներ­կա­յաց­վող սույն մե­նագ­րութ­յու­նը հնա­րա­վո­րութ­յուն է ըն­ձե­ռում հետ­ևե­լու 1920-ա­կան թվա­կան­նե­րի այն գոր­ծըն­թա­ցին, թե ինչ­պես Հայ­կոմ­կուսն (ՀԿ(բ)Կ) Ռու­սաս­տա­նի Կո­մու­նիս­տա­կան (բոլշ­ևիկ­յան) Կու­սակ­ցութ­յան (ՌԿ(բ)Կ) օ­րի­նա­կով ու նմա­նակ­մամբ Հա­յաս­տա­նում իր մե­նիշ­խա­նութ­յու­նը հաս­տա­տե­լու ճա­նա­պար­հին, պայ­քա­րի բո­լոր ձևե­րի ու մի­ջոց­նե­րի գոր­ծադր­մամբ, փոր­ձել է դրսից և ներ­սից, թե՛ Հա­յաս­տա­նում և թե՛ գաղ­թաշ­խար­հում քայ­քա­յել ու լու­ծա­րել իր գա­ղա­փա­րա­քա­ղա­քա­կան գլխա­վոր ա­խո­յան Հ Յ Դաշ­նակ­ցութ­յուն կու­սակ­ցութ­յա­նը: Բայց թե նա ինչ արդ­յուն­քի հա­սավ, այդ մա­սին կա­րե­լի է ի­մա­նալ աշ­խա­տութ­յան ըն­թեր­ցու­մից: Աշ­խա­տութ­յան վեր­ջում ար­խի­վա­յին նյու­թե­րի հի­ման վրա, հա­վել­վա­ծի ձևով ներ­կա­յաց­ված է 20-րդ դա­րի հայ ա­կա­նա­վոր քա­ղա­քա­կան-պե­տա­կան գոր­ծիչ, ՀՀ ա­ռա­ջին վար­չա­պետ Հովհ. Քա­ջազ­նու­նու անձ­նա­կան մեծ ող­բեր­գութ­յու­նը՝ իբրև հի­շա­տա­կի տուրք նրա ծննդյան 150-ամ­յա­կին:

Գիր­քը հաս­ցեագր­վում է պատ­մա­բան­նե­րին, քա­ղա­քա­գետ­նե­րին և առ­հա­սա­րակ Հա­յոց պատ­մութ­յամբ ու հա­սա­րա­կա­կան-քա­ղա­քա­կան կյան­քով հե­տաքրքր­վող ըն­թեր­ցող լայն շրջա­նակ­նե­րին: