Նորություններ - Հայտարարություններ - Թարմացումներ

«Տեխնիկայի հետևից գնալ պետք չէ, այն պետք է խելքով գործածել, իսկ գործածողը հենց մարդն է, և ապրիլյան պատերազմը սա ապացուցեց».Ա.Հովհաննիսյան

Դեկտեմբերի 16-ին, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի դահլիճում կայացավ  Արծրուն Հովհաննիսյանի նոր՝ «Ռազմարվեստ. օդային գերակայություն» գրքի շնորհանդեսը, որին ներկա էին պատմության ինստիտուտի աշխատակիցները, ուսանողները, ՀՀ ՊՆ ռազմաավիացիոն և Վազգեն Սարգսյանի անվ. ռազմական համալսարանների ներկայացուցիչներն ու այլոք:

ՄԵԶ ՀԱՄԱՐ ԿԱՐԵՎՈՐ Է ԼԻՆԵԼ ԱՌԱՋՆԱԳԾՈՒՄ

Արդեն վեց և կես տարի է, ինչ ԳԱԱ Պատմության ինստիտուտի աշխատակիցները մասնակցում են ՀՀ Պաշտպանության նախարարին կից գործող Հասարակական խորհրդի կողմից իրականացվող «Պատմության և մշակույթի էջեր» ծրագրին: Այս անգամ նրանք ավելի քան 12-ն էին 30 մասնակիցների թվում:  ԳԱԱ ՊԻ տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը վկայակոչեց այն հանգամանքը, որ իրենց աշխատակիցները հոգու պարտք են համարում  նշված ծրագրին մասնակցելը: Դրան նպաստել է նաև օրեր առաջ Պաշտպանության նախարարար Վիգեն  Սարգսյանի հետ հանդիպումը:

Ընթացիկ տարվա ընթացքում ինստիտուտում տպագրվել է 238 աշխատություն

Դեկտեմբերի 2-ին տեղի ունեցավ Պատմության ինստիտուտի տարեկան ամփոփիչ ժողովը: Ա. Մելքոնյանը ներկայացրեց ինստիտուտի՝ 2016 թ. գիտական և գիտակազմակերպչական գործունեության արդյունքները:

ՊԵՏՔ Է ՁԵՎԱԿԵՐՊՎԵՆ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

2016թ. նոյեմբերի 22-ին՝ ԱՄՆ նախագահ Վ.Վիլսոնի իրավարար վճռի ստորագրման օրը, ԳԱԱ-ում կայացավ «Հայոց ցեղասպանությունը և հատուցման հիմնախնդիրը» խորագրով միջազգային գիտաժողովը, որը տևեց երկու օր:


Գիտաժողովն ընթանում էր ցեղասպանության հիմնահարցերը տարբեր տեսանկյուններից ուսումնասիրող մի քանի բաժանմունքներով.

«Օսմանեան Թուրքիոյ հայ բնակավայրեր և կրոնական կալուածներ: Քանդումի ենթարկված ժառանգ մը»

Նոյեմբերի 25-ին Պատմության ինստիտուտի նիստերի դահլիճում տեղի ունեցավ Հարություն Խաչատուրյանի, Լյուսի և Պատրիկ Ասլանյանների և Ժան Միշելի հեղինակած «Օսմանեան Թուրքիոյ հայ բնակավայրեր և կրոնական կալուածներ: Քանդումի ենթարկված ժառանգ մը» ֆրանսերեն գրքի շնորհանդեսը:  

Հրանտ Օհանյան. «Սիմեոն Երևանցու «Ջամբռ» աշխատությունը որպես XVII-XVIII դարերի հայոց պատմության սկզբնաղբյուր»

2016 թ. դեկտեմբերի 23-ին, ժամը 14.00-ին, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտում տեղի կունենա ինստիտուտում գործող ԲՈՀ-ի հայոց պատմության 004 մասնագիտական խորհրդի նիստ:

«Թաթուլ Կրպեյան. Հյուսիսային Արցախի Գետաշենի ենթաշրջանի ինքնապաշտպանությունը»

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտում 2016 թվականի հոկտեմբերի 25-ին տեղի ունեցավ Իրինա Բարսեղյան-Կրպեյանի «Թաթուլ Կրպեյան. Հյուսիսային Արցախի Գետաշենի ենթաշրջանի ինքնապաշտպանությունը» մենագրության շնորհանդեսը, որին ներկա էին ինստիտուտի աշխատակիցներ, ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչներ՝ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի գլխավորությամբ, գեներալներ, Թաթուլ Կրպեյանի մարտական ընկերներ, մշակույթի գործիչներ, լրագրողներ, հեղինակի մտերիմներ ու բարեկամներ: Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը հանդես եկավ բացման խոսքով, որին հաջորդեց հեղինակի՝ Իրինա Բարսեղյան-Կրպեյանի զեկույցը, որը ներկայացնում էր մենագրության համառոտ բովանդակությունը: