Նորություններ - Հայտարարություններ - Թարմացումներ

ՕՏԱՐԱԶԳԻ ՀԱՅԱԳԵՏՆԵՐԻ ԱՎԱՆԴԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԻՆ ԵՎ ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Պատմության ինստիտուտը 2016 թ. հոկտեմբերի 26-27-ին հրավիրում է միջազգային գիտաժողով «Օտարազգի հայագետների ավանդը Հայաստանի հին և միջնադարյան պատմության ուսումնասիրության բնագավառում» թեմայով, որը տեղի կունենա Երևանում` ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի նիստերի դահլիճում:

«Հայոց Ցեղասպանութիւն՝ 100 տարի անց», Փաստաթուղթեր և Վաւերագրեր

Վերջերս, Պաղտատի մէջ լոյս տեսաւ Իրաքցի երկու պատմաբաններ՝ Ֆիքռըթ Էլ-Բաղդադի և Աալա' Էլ- Շըրիֆ-ի համահեղինակային աշխատութիւնը՝ «Հայոց Ցեղասպանութիւն՝ 100 տարի անց», Փաստաթուղթեր և Վաւերագրեր Հայ Ժողովուրդի և համայն մարդկութեան հանդէպ գործուած Մեծ Եղեռնին վերաբերեալ:

Վլադիմիր Ղազախեցյանի 90-ամյակին նվիրված

2016 թ. մարտի 4-ից 7-ը Երևանում և Աղվերանում անցկացվեց «Հայաստանի նորագույն պատմության ուսումնասիրության վիճակը և խնդիրները» գիտաժողովը, որը նվիրված էր անվանի պատմաբան Վլադիմիր Ղազախեցյանի 90-ամյակին: Գիտաժողովի բացումը տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի նիստերի դահլիճում «ՀՅ Դաշնակցությունը ԽՍՀՄ Արտակարգ հանձնաժողովի և Պետական քաղաքական վարչության գաղտընթերցումներում» գրքի ներկայացմամբ: 

Դիտել լուսանկարները 

«ОЧЕРЕДНОЙ "ШЕДЕВР" АЗЕРБАЙДЖАНСКОЙ ПРОПАГАНДИСТСКОЙ МАШИНЫ»

Լույս է տեսել պատմության ինստիտուտի միջին դարերի պատմության բաժնի վարիչ՝ Արտաշես Շահնազարյանի հոդվածը

«ОЧЕРЕДНОЙ "ШЕДЕВР" АЗЕРБАЙДЖАНСКОЙ ПРОПАГАНДИСТСКОЙ МАШИНЫ» բեռնել

«Ինձ համար մեծ պատիվ է գտնվել այստեղ՝ մեր ուսուցիչների մոտ» Ս. Օհանյան

Մարտի 1-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում կայացավ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հանդիպումը ՀՀ ԳԱԱ նախագահության անդամների, ինստիտուտների տնօրենների եւ գիտնականների հետ:

Քննարկվեցին ԳԱԱ-ի եւ ՀՀ պաշտպանության նախարարության միջեւ հետագա փոխհամագործակցության հարցերը: Փոխհամագործակցությունը ներառում է 2 հիմնական ուղղություն: Առաջինը հայ գիտնականների հանդիպումներն ու դասախոսություններն են զորամասերում, որոնք բարձրացնում են հայ զինվորի գիտելիքները եւ հայրենասիրական ոգին, երկրորդը՝ ԳԱԱ-ի ինստիտուտների մշակումները հանրապետության պաշտպանունակության բարձրացման գործում: