ԷԹԻԿԱ ԵՎ ՉԱՓԱՆԻՇՆԵՐ

ԷԹԻԿԱ

«Հայոց պատմության հարցեր» գիտական պարբերականում հրատարակվում են Հայոց պատմության հին և միջնադարյան, նոր և նորագույն ժամանակաշրջաններին նվիրված հոդվածներ: Պարբերականում հոդվածները հրատարակվում են անվճար՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն և այլ եվրոպական լեզուներով: Պարբերականը լույս է տեսնում տարեկան երկու անգամ: Հեղինակները հոդվածները կարող են ներկայացնել ընթացիկ տարվա առաջին համարի համար մինչև մայիսի 15-ը, իսկ երկրորդ համարի համար՝ մինչև նոյեմբեր 15- ը: Հոդվածները հարկ է ուղարկել Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։ էլ. փոստին, կամ ներկայացնել խմբագրություն՝Երևան՝ Մարշալ Բաղրամյան պող. 24/4: Ներկայացված բոլոր հոդվածներն ուղարկվում են կույր գրախոսության: Հոդվածի մերժման կամ վերախմբագրման ուղարկելու դեպքում հեղինակը տեղեկանում է պարբերականի էլեկտրոնային փոստի միջոցով: Խմբագրությունը երաշխավորում է գրախոսի անվան գաղտնիությունը: Գրախոսությունները կատարվում են խմբագրության կողմից տրամադրված հատուկ ձևի վրա՝ գրախոսի ստորագրությամբ հաստատված: Հրատարակման մասին որոշումն ընդունվում է խմբագրակազմի անդամների կողմից հոդվածներին ծանոթանալուց հետո՝ խմբագրական խորհրդի նիստում: Հոդվածի տպագրությունից առաջ հեղինակը ծանոթանում է պարբերականի ընթացիկ համարի էլեկտրոնային տարբերակին՝ տալով իր համաձայնությունը:

ՉԱՓԱՆԻՇՆԵՐ

Ներկայացվող աշխատությունները պետք է բավարարեն հետևյալ պահանջներին. Համապատասխանեն պարբերականի ձևաչափին (թեմա, ոճ գիտական համակարգ): Նախկինում հրատարակված չլինեն և բովանդակեն որոշակի նորույթ: Ներկայացված հոդվածները և հաղորդումները պետք է ունենան մինչև 15 էջ ծավալ (A 4 ձևաչափ, լուսանցքները` 3.2 վերև, 3 ներքև, 2.25 աջ, ձախ, միջտողային բացվածքը՝ 1,5)՝ ներառյալ ամփոփումները և գրականությունը: Գրախոսական և տեղեկատվական բնույթի նյութերի ծավալը չպետք է գերազանցի 6 էջը: Հայերեն տեքստի տառատեսակը GHEA Grapalat (տեքստը և ամփոփումները 12, հղումները 9 կետաչափով), այլ լեզուների պարագայում՝ Times New Roman: Առաջին էջի վերին աջ անկյունում հարկ է նշել հեղինակի անունը, ազգանունը, հայրանունը, կոչումը, աշխատատեղը, էլ. փոստի հասցեն: Հոդվածի վերնագիրը և հեղինակի անուն ազգանունը և հայրանունը նշվում են մեծատառերով: Վերոհիշյալ տվյալները նշվում են նաև ամփոփումներից առաջ: Հոդվածները պետք է շարադրված լինեն ըստ կառուցվածքային բաժանման. ներածություն, առնվազն երկու վերնագրված ենթակետ՝ հստակ արտացոլված խնդիրների քննարկմամբ, եզրակացություններ, ինչպես նաև ամփոփումներ՝ հայերեն հոդվածի դեպքում ռուսերեն և անգլերեն լեզուներով (150-250 բառ): Օտարալեզու հոդվածի դեպքում հարկ է ներկայացնել հայերեն և համապատասխանաբար ռուսերեն/անգերեն ամփոփումներ: Ամփոփումները պետք է հանդիսանան տեքստի սեղմ բովանդակությունը: Յուրաքանչյուր ամփոփման վերջում, ինչպես հոդվածի վերնագրից հետո, հարկ է նշել համապատասխան լեզվով բանալի բառեր (առնվազն յոթ բառ): Հղումները տրվում են տողատակում՝ հեղինակի ազգանունը, աշխատության հրատարակման տարեթիվը և էջը: Ծանոթագրությունները նույնպես արվում են տողատակում՝ հղումների սկզբունքով: Գրականության ամբողջական ցանկը նշվում է տեքստից հետո՝ այբբենական հերթականությամբ ազգանուն, անվան սկզբնատառ, տարեթիվ, վերնագիր, հրատարակության վայր, տպարան և էջաքանակ: Պարբերականների պարագայում նշվում են միայն հրատարակման վայրերը: Օգտագործված գրականության ցանկը հարկ է ներկայացնել հետևյալ հերթականությամբ՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն ևն: Համացանցային հոդվածների և կայքերի հասցեները պետք է նշվեն ամբողջական և հնարավորության դեպքում այն օրը երբ վերջին անգամ մուտք եք գործել այդ կայք: Հոդվածում նկարներ, աղյուսակներ և քարտեզներ ընդգրկելու դեպքում դրանք պետք ունենան առնվազն 300 խտություն (300 dpi): Հոդվածում նկարներն, աղյուսակներն ու քարտեզները անհրաժեշտ է համարակալել ու վերնագրել: